Երևանի քաղաքապետի 2004 թվականի մարտի 15-ի հ. 404-Ա որոշման հ. 1 հավելվածը մասնակի չեղյալ ճանաչելու, Վարդանանց փողոցի հ. 87/4 բնակելի տան նկատմամբ Արսեն Համոյի Մելիքամուսյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին
Սույն որոշմամբ չեղյալ է ճանաչվում Երևանի քաղաքապետի 2004 թվականի մարտի 15-ի հ. 404-Ա որոշման հ. 1 հավելվածի 89-րդ կետը։ Որոշումը վերականգնում է Արսեն Համոյի Մելիքամուսյանի հողօգտագործման իրավունքը Վարդանանց փողոցի հ. 87/4 հասցեում գտնվող 259.33 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և ճանաչում նրա սեփականության իրավունքը հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
Ինչ է որոշվել
- Ակտն ուժը կորցրած ճանաչումՀամայնքային ակտ
Չեղյալ ճանաչել 2004 թվականի մարտի 15-ի հ.404-Ա որոշման հ.1 հավելվածի 89-րդ կետը և դրա հիման վրա թողարկված գլխավոր հատակագիծը։
Ուժը կորցրած ճանաչում Երևանի քաղաքապետի 2004 թվականի մարտի 15-ի հ.404-Ա որոշման հ.1 հավելված · 89-րդ կետը
- Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս
Վերականգնել Վարդանանց փողոցի հ.87/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արսեն Համոյի Մելիքամուսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 259.33քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 259.33քմ մակերեսով հողամասի (որից 144.16քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Հրանտ Մելիք-Կամուսյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Ստացող: Արսեն Համոյի Մելիքամուսյան
- Սեփականատեր: Հրանտ Մելիք-Կամուսյան
- Օբյեկտ
- Վարդանանց փողոցի հ.87/4
- Մակերես
- 259.33 m²
- Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ
Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
- Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանում
- ԱյլՀողամաս
Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
- Այլ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
- Հասցեի տրամադրումԲնակելի շենք
Վարդանանց փողոցի հ.172 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Վարդանանց փողոցի հ.87/4 տուն»։
- Օբյեկտ
- Վարդանանց փողոցի հ.87/4 տուն
- Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս
Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արսեն Համոյի Մելիքամուսյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
- Կատարող: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանում
- Ստացող: Արսեն Համոյի Մելիքամուսյան
- Կատարման հանձնարարումԱյլ
Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։
- Վերահսկող: Ա. Սարգսյան
Ամբողջական տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ N 6494 - Ա, 30 հունիսի 2009թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի Հ. 404-Ա ՈՐՈՇՄԱՆ Հ. 1 ՀԱՎԵԼՎԱԾԸ ՄԱՍՆԱԿԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ. 87/4 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՍԵՆ ՀԱՄՈՅԻ ՄԵԼԻԿԱՄՈՒՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արսեն Համոյի Մելիկամուսյանի (ծնված 12.03.1957թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Վարդանանց փողոցի հ.87/4 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։ Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1925 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 12.01.2009թ. հ.105ա, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 19.06.2009թ. հ.20/2-Ե/447 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.05.2009թ. հ.20-Ել-4677 եզրակացությունը, համաձայն որի Վարդանանց փողոցի հ.87/4 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
- Չեղյալ ճանաչել 2004 թվականի մարտի 15-ի հ.404-Ա որոշման հ.1 հավելվածի 89-րդ կետը և դրա հիման վրա թողարկված գլխավոր հատակագիծը։
- Վերականգնել Վարդանանց փողոցի հ.87/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արսեն Համոյի Մելիկամուսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 259.33քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 259.33քմ մակերեսով հողամասի (որից 144.16քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Հրանտ Մելիք-Կամուսյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
- Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
- Վարդանանց փողոցի հ.172 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Վարդանանց փողոցի հ.87/4 տուն>>։
- Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արսեն Համոյի Մելիկամուսյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
- Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ