ՎԵՐԻՆ ՇԵՆԳԱՎԻԹԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 47/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐՏԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վերականգնել Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարտիկ Վարազդատի Ասատրյանի հողօգտագործման իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 26.95քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման, հողամասի սահմանները որոշվում են գլխավոր հատակագծով։ Տրամադրել հասցե Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.61 հասցեի բնակելի տանը՝ << Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3 տուն>>։ Կադաստրային պետական կոմիտեին առաջարկվում է գրանցել սեփականության իրավունքը և տրամադրել վկայական։ Որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան։ Կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա, իսկ հսկողությունը՝ իրավաբանական վարչության պետի վրա։
Ինչ է որոշվել
- Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս
Վերականգնել Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարտիկ Վարազդատի Ասատրյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 26.95քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 26.95քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Սեփականատեր: Մարտիկ Վարազդատի Ասատրյան
- Օբյեկտ
- Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3
- Մակերես
- 26.95 m²
- ԱյլԱնշարժ գույքի օբյեկտ
Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
- ԱյլՀողամաս
Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
- Հասցեի տրամադրումԲնակելի շենք
Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.61 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3 տուն>>։
- Սեփականատեր: Մարտիկ Վարազդատի Ասատրյան
- Օբյեկտ
- Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3 տուն
- Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ
Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Մարտիկ Վարազդատի Ասատրյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
- Սեփականատեր: Մարտիկ Վարազդատի Ասատրյան
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան:
- Կատարող: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆի աշխատակազմի քարտուղարություն
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Վերահսկող: ԵՐԵ ՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։
- Վերահսկող: ԵՐԵ ՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆի աշխատակազմի իրավաբանական վարչություն
Ամբողջական տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ N 5818 - Ա, 03 հունիսի 2009թ.ՎԵՐԻՆ ՇԵՆԳԱՎԻԹԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 47/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐՏԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարտիկ Վարազդատի Ասատրյանի (ծնված 03.03.1959թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։ Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1954 թվականը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 13.05.2009թ. հ.20/2-Ե/357 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.05.2009թ. հ.20-Ել-5163 եզրակացությունը, համաձայն որի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
- Վերականգնել Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարտիկ Վարազդատի Ասատրյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 26.95քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 26.95քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
- Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
- Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.61 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.47/3 տուն>>։
- Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Մարտիկ Վարազդատի Ասատրյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
- Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ