Երևանի քաղաքապետի 2026 թվականի օգոստոսի 3-ի N 3819-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2026 թվականի փետրվարի 9-ի N 657-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Սույն որոշմամբ Երևանի քաղաքապետի 2026 թվականի օգոստոսի 3-ի N 3819-Ա որոշումը ճանաչվում է ուժը կորցրած։ Միաժամանակ, փոփոխություն է կատարվում Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 9-ի N 657-Ա որոշման հավելվածում՝ շարադրելով այն նոր խմբագրությամբ։ Որոշման կատարման հսկողությունը վերապահվում է Երևանի քաղաքապետին, իսկ դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Ինչ է որոշվել
- Ակտն ուժը կորցրած ճանաչումՀամայնքային ակտ
Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2026 թվականի օգոստոսի 3-ի N 3819-Ա որոշումը։
Ուժը կորցրած ճանաչում Երևանի քաղաքապետի 2026 թվականի օգոստոսի 3-ի N 3819-Ա որոշումը
- Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ
Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 9-ի N 657-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ։
Նոր խմբագրություն Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 9-ի N 657-Ա որոշումը · հավելված
Հեղուկ վառելանյութի բաշխման մասին
Բաշխում. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց, որպես օգնություն (անհատույց) հատկացվող հեղուկ վառելանյութի (բենզին)
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետ
Ամբողջական տեքստը
'''
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 3819-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 657-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով.
- Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2026 թվականի օգոստոսի 3-ի «Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 16-ի N 861-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 3819-Ա որոշումը:
- Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 9-ի «Հեղուկ վառելանյութի բաշխման մասին» N 657-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
- Սույն որոշման գործողությունը տարածվում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
'''
Հավելված
Երևանի քաղաքապետի
«--------» --------------- 2026թ.
N ---------------- - Ա որոշման
ԲԱՇԽՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական
նպատակով օգտագործելու դիմաց, որպես օգնություն (անհատույց) հատկացվող հեղուկ վառելանյութի
(բենզին)
| հ/հ | Ստորաբաժանման անվանումը | Ամսական հատկացվող վառելիքի (բենզին) քանակը /լիտր/ |
|---|---|---|
| 1 | Հասարակական կարգի պահպանության ծառայություն | 4700 |
| 2 | Կոմունալ տնտեսության վարչություն | 1430 |
| 3 | Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն | 1250 |
| 4 | Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն | 1900 |
| 5 | Շինարարության և բարեկարգման վարչություն | 600 |
| 6 | Քաղաքապետի խորհրդական | 1870 |
| 7 | Ներքին աուդիտի բաժին | 400 |
| 8 | Ֆինանսական վարչություն | 380 |
| 9 | Իրավաբանական վարչություն | 1000 |
| 10 | Վերահսկողության վարչություն | 600 |
| 11 | Մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչություն | 90 |
| 12 | Արտաքին կապերի վարչություն | 400 |
| 13 | Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչություն | 200 |
| 14 | Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն | 200 |
| 15 | Քարտուղարություն | 525 |
| 16 | Տրանսպորտի վարչություն | 400 |
| ԸՆԴԱՄԵՆԸ | 15945 |
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
09.02.2026թ.
N 657-Ա որոշման