Ճշտելու հողամասի սահմանները և թողարկելու հատակագիծ Հաղթանակի թաղամասի 19ա շենքի 2ա հասցեում
Սույն որոշումը վերաբերում է Հաղթանակի թաղամասի 19ա շենքի 2ա հասցեում գտնվող հողամասի սահմանների ճշգրտմանը և դրա հատակագծի թողարկմանը։ Որոշումը հիմնված է Մարատ Մադոյանի լիազորված անձ Մամիկոն Գևորգյանի դիմումի վրա։ Հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2093.98 քմ՝ պետական ակտում նշված 2100.0 քմ-ի փոխարեն։
Ինչ է որոշվել
- Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս
Սահմանել, որ Հաղթանակի հ.19ա տեղամասի հ.2ա հասցեում գտնվող հողամասի (վարելահող) սահմանները որոշվում են 2093.98քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
- Օբյեկտ
- Հաղթանակի հ.19ա տեղամասի հ.2ա հասցե
- Մակերես
- 2093.98 m²
- Կադաստր դիմելու հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
- Կարգավորման սուբյեկտ: Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ՀԱՂԹԱՆԱԿԻ Հ.19Ա ՏԵՂԱՄԱՍԻ Հ.2Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարատ Մադոյանի լիազորված անձ Մամիկոն Գևորգյանի դիմումը՝ Հաղթանակի հ.19ա տեղամասի հ.2ա հասցեում գտնվող հողամասի (վարելահող) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 18.07.1995թ. հ.Ա005304 պետական ակտը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2093.98քմ, պետական ակտում ամրագրված` 2100.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող` 2093.98քմ մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.06.2026թ. հ.Դ-52423-26 եզրակացությունը.
-
Սահմանել, որ Հաղթանակի հ.19ա տեղամասի հ.2ա հասցեում գտնվող հողամասի (վարելահող) սահմանները որոշվում են 2093.98քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
-
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
-
Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
-
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա: 5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ