Մրցույթ հայտարարելու մասին՝ «Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ.52 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար
Սույն որոշմամբ հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ.52 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը համալրելու համար։ Մրցույթի հայտարարությունը կհրապարակվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։ Որոշման կատարման հսկողությունը վերապահվում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին։
Ինչ է որոշվել
- Մրցույթի հայտարարումՊաշտոն
Հայտարարել մրցույթ՝ «Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ.52 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար։
Պաշտոն: վարչատնտեսական մասի համակարգող
- Կատարման հանձնարարումԱյլ
Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը՝ ապահովել մրցույթի հայտարարության հրապարակումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու համար։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն
- Կատարման հանձնարարումԱյլ
Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ապահովել հայտարարության հրապարակումը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին։
- Վերահսկող: Լևոն Հովհաննիսյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » օգոստոսի 2026թ.
«ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.52 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման հավելվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով, որ Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 29-ի N 3229-Ա որոշմամբ «Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ.52 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի արդյունքում հավակնորդների հետ պայմանագիր չի կնքվել՝
- «Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ.52 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար հայտարարել մրցույթ:
- Հանձնարարել.
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը՝ ապահովել. «Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ.52 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում, ինչպես նաև համապատասխան հայտարարության մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու համար:
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հայտարարության
հրապարակումը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am): 3.Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ