ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշումը հանձնարարում է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը գործուղել Լոնդոն՝ մասնակցելու ESCRS 44-րդ համաժողովին և Leadership, Business & Innovation (LBI) ծրագրին։ Պատվիրակության կազմում են Սարգիս Մադաթյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արմինե Զոհրաբյանը և Լենա Մելքոնյանը։ Ծախսերը կհոգան համապատասխան բյուջեները։ Այն նաև մանրամասնում է ժամանակավոր պաշտոնավարումը բացակա անձնակազմի համար։ Վերադարձից հետո պահանջվում է ֆինանսական հաշվետվություն։
Ինչ է որոշվել
- Կատարման հանձնարարումՀանձնաժողով
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ից 15-ը ներառյալ, գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն՝ հետևյալ կազմով. Սարգիս Մադաթյան, Երևանի քաղաքապետի տեղակալ; Ռուբեն Գրիգորյան, «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն; Արմինե Զոհրաբյան, «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն; Լենա Մելքոնյան, «Արաբկիր» առողջության կենտրոնի տնօրեն:
- Կատարող: Սարգիս Մադաթյան
- Կատարող: Ռուբեն Գրիգորյան
- Կատարող: Արմինե Զոհրաբյան
- Կատարող: Լենա Մելքոնյան
- Կատարման հանձնարարումՊաշտոն
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի բացակայության ընթացքում քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը վերապահել քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:
- Կատարող: Լևոն Հովհաննիսյան
Պաշտոն: քաղաքապետի տեղակալ
- Կատարման հանձնարարումՊաշտոն
«Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը վերապահել նույն ՓԲԸ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Հարություն Ղռմաջյանին:
- Կատարող: Հարություն Ղռմաջյան
Պաշտոն: տնօրեն
- Կատարման հանձնարարումՊաշտոն
«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմինե Զոհրաբյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը վերապահել նույն ՓԲԸ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Նունե Դավթյանին:
- Կատարող: Նունե Դավթյան
Պաշտոն: տնօրեն
- Կատարման հանձնարարումՊաշտոն
«Արաբկիր» առողջության կենտրոնի տնօրեն Լենա Մելքոնյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը վերապահել նույն առողջության կենտրոնի բուժական գծով տնօրենի տեղակալ Նաիրա Բաբինյանին։
- Կատարող: Նաիրա Բաբինյան
Պաշտոն: տնօրեն
- Կատարման հանձնարարումԱյլ
Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը և դրանք հավաստող փաստաթղթերը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն:
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով և հիմք ընդունելով քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի 12.08.2026 թվականի №Ն/53306-26 գրությունը՝ աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում, ESCRS 44-րդ համագումարին, ինչպես նաև Leadership, Business & Innovation (LBI) ծրագրին մասնակցելու նպատակով.
- Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` 2026 թվականի սեպտեմբերի 11-ից 15-ը ներառյալ, գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն՝ հետևյալ կազմով.
| Սարգիս Մադաթյան | Երևանի քաղաքապետի տեղակալ |
|---|---|
| Ռուբեն Գրիգորյան | «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն |
| Արմինե Զոհրաբյան | «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն |
| Լենա Մելքոնյան | «Արաբկիր» առողջության կենտրոնի տնօրեն |
-
Ընդունել ի գիտություն, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի միջոցների հաշվին, «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի 2026 թվականի բյուջեի միջոցների հաշվին, «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմինե Զոհրաբյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 2026 թվականի բյուջեի միջոցների հաշվին, «Արաբկիր» առողջության կենտրոնի տնօրեն Լենա Մելքոնյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են «Արաբկիր» առողջության կենտրոնի 2026 թվականի բյուջեի միջոցների հաշվին:
-
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի բացակայության ընթացքում քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը վերապահել քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:
-
«Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը վերապահել նույն ՓԲԸ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Հարություն Ղռմաջյանին:
-
«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմինե Զոհրաբյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը վերապահել նույն ՓԲԸ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Նունե Դավթյանին: 6. «Արաբկիր» առողջության կենտրոնի տնօրեն Լենա Մելքոնյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը վերապահել նույն առողջության կենտրոնի բուժական գծով տնօրենի տեղակալ Նաիրա Բաբինյանին։ 7. Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը և դրանք հավաստող փաստաթղթերը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ