Աշխատանքային պայմանագիր կնքելու մասին Լուիզա Համլետի Սարգսյանի հետ՝ «Երևանի Ալ. Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն
Որոշումը վերաբերում է «Երևանի Ալ. Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Լուիզա Համլետի Սարգսյանին նշանակելուն։ Նրա հետ կկնքվի 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր՝ 2026 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2031 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ։ Նա ազատվում է նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից։
Ինչ է որոշվել
- Պաշտոնում նշանակումՊաշտոն
Լուիզա Համլետի Սարգսյանին նշանակել «Երևանի Ալ. Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ 2026 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2031 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելով։
- Նշանակվող: Լուիզա Համլետի Սարգսյան
Պաշտոն: տնօրեն
- Պաշտոնից ազատումՊաշտոն
Ազատել Լուիզա Համլետի Սարգսյանին «Երևանի Ալ. Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից։
- Ազատվող: Լուիզա Համլետի Սարգսյան
Պաշտոն: տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
«ԵՐԵՎԱՆԻ ԱԼ. ԲԼՈԿԻ ԱՆՎԱՆ Հ.122 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ ԼՈՒԻԶԱ ՀԱՄԼԵՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով մասնագիտական հանձնաժողովի նիստի 2026 թվականի հուլիսի 30-ի N 842 արձանագրությունը՝
- Լուիզա Համլետի Սարգսյանին՝ 2026 թվականի օգոստոսի 17-ից նշանակել «Երևանի Ալ. Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2026 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2031 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից:
- Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Подписано: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246