Զ. Քանաքեռցու փողոցի հ.106/1բ շենքի հ.54/3 հասցեում գտնվող տարածքի գործառական նշանակությունը փոխելու մասին
Սույն որոշմամբ Զ. Քանաքեռցու փողոցի հ.106/1բ շենքի հ.54/3 հասցեում գտնվող Իրա Համբարձումյանին պատկանող տարածքի գործառական նշանակությունը սահմանվում է բնակելի և ընդգրկվում բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան։ Որոշումը հանձնարարում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին հաշվառել տարածքը որպես բնակարան։
Ինչ է որոշվել
- Նպատակային նշանակության փոփոխումԱնշարժ գույքի օբյեկտ
Զ.Քանաքեռցու փողոցի հ.106/1բ շենքի հ.54/3 հասցեում գտնվող Իրա Համբարձումյանին պատկանող տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
- Սեփականատեր: Իրա Համբարձումյան
- Օբյեկտ
- Զ.Քանաքեռցու փողոցի հ.106/1բ շենքի հ.54/3
- Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ
Հանձնարարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան և ընդգրկել բնակելի ֆոնդում:
- Կատարող: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար
- Օբյեկտ
- Զ.Քանաքեռցու փողոցի հ.106/1բ շենքի հ.54/3
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
- Կատարող: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ ____________ « » 2026թ.
Զ.ՔԱՆԱՔԵՌՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.106/1Բ ՇԵՆՔԻ Հ.54/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Իրա Համբարձումյանի լ/ա Պետրոս Մայանցի դիմումը՝ Զ.Քանաքեռցու փողոցի հ.106/1բ շենքի հ.54/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Իրա Համբարձումյանին պատկանող տարածքի /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման հ.29052025-01-0027 վկայական/ գործառական նշանակությունը փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 15.04.2021թ. հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/32690-26 եզրակացությունը.
-
Զ.Քանաքեռցու փողոցի հ.106/1բ շենքի հ.54/3 հասցեում գտնվող Իրա Համբարձումյանին պատկանող տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
-
Հանձնարարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան և ընդգրկել բնակելի ֆոնդում:
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման ` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում :
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ