ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ Հ.49/12 ՇԵՆՔԻ Հ.31 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մարատ Հովսեփյանի դիմումի հիման վրա, Կոմիտասի պողոտա 49/12 շենք 31 հասցեում գտնվող տարածքի գործառական նշանակությունը փոխվում է բնակելի։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է տարածքը հաշվառել որպես բնակարան և ընդգրկել բնակելի ֆոնդում։ Փոփոխությունը ենթակա է պետական գրանցման։
Ինչ է որոշվել
- Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս
Կոմիտասի պողոտա հ.49/12 շենք հ.31 հասցեում գտնվող, Մարատ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող 39.4քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆունդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
- Սեփականատեր: Մարատ Հովսեփյան
- Օբյեկտ
- Կոմիտասի պողոտա հ.49/12 շենք հ.31
- Կադաստրային ծածկագիր
- 18032022-01-0343
- Մակերես
- 39.4 m²
- Կատարման հանձնարարումՀողամաս
Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան և ընդգրկել բնակելի ֆոնդում:
- Կատարող: Արաբկիր վարչական շրջան
- Օբյեկտ
- Կոմիտասի պողոտա հ.49/12 շենք հ.31
- Կադաստրային ծածկագիր
- 18032022-01-0343
- Մակերես
- 39.4 m²
- Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման ` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
- Կատարող: ՀՀ կադաստրի կոմիտե
- Օբյեկտ
- Կոմիտասի պողոտա հ.49/12 շենք հ.31
- Կադաստրային ծածկագիր
- 18032022-01-0343
- Մակերես
- 39.4 m²
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն
- Կատարող: Արաբկիր վարչական շրջան
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ ____________ « » 2026թ.
ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ Հ.49/12 ՇԵՆՔԻ Հ.31 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարատ Հովսեփյանի
դիմումը՝ Կոմիտասի պողոտա հ.49/12 շենք հ.31 հասցեում գտնվող, սեփականության
իրավունքով իրեն պատկանող տարածքի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների
պետական գրանցման հ.18032022-01-0343 վկայական/ գործառական նշանակությունը
փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի
49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի
3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի
սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության
2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և ՀՀ կառավարության
15.04.2021թ. հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության
վարչության Ն/27488 եզրակացությունը.
-
Կոմիտասի պողոտա հ.49/12 շենք հ.31 հասցեում գտնվող, Մարատ Հովսեփյանին
սեփականության իրավունքով պատկանող 39.4քմ մակերեսով տարածքի գործառական
նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային
փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆունդում՝ որպես բնակարան
/«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։ -
Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում
նշված տարածքը հաշվառել որպես բնակարան և ընդգրկել բնակելի ֆոնդում: -
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական
նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման ` ՀՀ կադաստրի կոմիտեի
համապատասխան ստորաբաժանումում : -
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին
կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի
մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ -
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
-
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246