ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ Ն. ՉԱՐԲԱԽ 17 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխել Երևան, Շենգավիթ Ն. Չարբախ 17 հողամաս հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները: Սահմանել հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Իրավունքները ենթակա են պետական գրանցման: Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա: Հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Ինչ է որոշվել
- Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս
Երևան, Շենգավիթ Ն. Չարբախ 17 հողամաս հասցեում գտնվող, Վալերի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 01-011-0244-0085 կադաստրային ծածկագրով, 0.024հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:
- Սեփականատեր: Վալերի Հարությունյան
- Օբյեկտ
- Երևան, Շենգավիթ Ն. Չարբախ 17 հողամաս
- Կադաստրային ծածկագիր
- 01-011-0244-0085
- Մակերես
- 24 m²
- Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս
Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/:
- Կատարող: Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
- Օբյեկտ
- Երևան, Շենգավիթ Ն. Չարբախ 17 հողամաս
- Կադաստրային ծածկագիր
- 01-011-0244-0085
- Մակերես
- 24 m²
- Կատարման հանձնարարումՀողամաս
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
- Կատարող: Շենգավիթ վարչական շրջան
- Վերահսկողության հանձնարարումՀողամաս
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ Ն. ՉԱՐԲԱԽ 17 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Վալերի Հարությունյանի դիմումը` Երևան, Շենգավիթ Ն.Չարբախ 17 հողամաս հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վալերի Զորաբի Հարությունյանին պատկանող` 01-011-0244-0085 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12092025-01-0361 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` խաղող:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12 սեպտեմբերի 2025 թվականի N 12092025-01-0361 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 04.12.2025թ. h.ԴԳ-11590, « Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 21.11.2025թ. հ.ՄՇ/42859, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 27.11.2025թ. 53/53.13/8666-2025 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 24.11.2025թ. հ.2831/25-1 գրությունները:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 10 սեպտեմբերի 2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի` այլ հողեր գոտում:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 04 հունիսի 2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10 սեպտեմբերի 2024թ. հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
- Երևան քաղաքի ավագանու 10 սեպտեմբերի 2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևան, Շենգավիթ Ն.Չարբախ 17 հողամաս հասցեում գտնվող, Վալերի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 01-011-0244-0085 կադաստրային ծածկագրով, 0.024հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:
- Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/:
- Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
- Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ