Որոշում Էրեբունի վարչական շրջանի, Տիգրան Մեծի պողոտայի հ.52/1 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին
Այս որոշումը փոխում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 52/1 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից դեպի հասարակական կառուցապատման հողեր։ Որոշումը հիմնված է տարբեր իրավական փաստաթղթերի և փորձագիտական եզրակացությունների վրա։ Փոփոխված նշանակության հետ կապված իրավունքները ենթակա են պետական գրանցման։ Որոշումը նաև սահմանում է բողոքարկման ընթացակարգերը և վերապահում պատասխանատվությունը դրա կատարման և հսկողության համար։
Ինչ է որոշվել
- Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս
Էրեբունի վարչական շրջանի, Տիգրան Մեծի պողոտայի, հ.52/1 հասցեում գտնվող, Տիգրան Սերգոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.003666 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` հասարակական կառուցապատման:
- Սեփականատեր: Տիգրան Սերգոյան
- Օբյեկտ
- ք. Երևան, Էրեբունի վ/շ, Տիգրան Մեծի պողոտա, հ.52/1
- Կադաստրային ծածկագիր
- 01-005-0208-0074
- Մակերես
- 36.66 m²
- Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս
Հողամասի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
- Օբյեկտ
- ք. Երևան, Էրեբունի վ/շ, Տիգրան Մեծի պողոտա, հ.52/1
- Կադաստրային ծածկագիր
- 01-005-0208-0074
- Մակերես
- 36.66 m²
- Կատարման հանձնարարումԱյլ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի, անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն
- Կատարող: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարություն
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ « » 2026թ.
ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.52/1
ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.003666 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Սերգոյանի լ/ա Հերմինե Դոլուխանյանի դիմումը՝ Երևան, Էրեբունի վ/շ, Տիգրան Մեծի պողոտայի, հ.52/1 հասցեում գտնվող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով Տիգրան Սերգոյանին պատկանող 0.003666 հա հողամասի (կադաստրային ծածկագիր` 01-005-0208-0074) գործառնական նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության ընդhանուր օգտագործման հողերից բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապաման հողերի փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2011 թվականի մայիսի 31-ի հ.2825310 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 21-ի հ․ԴԳ10190, «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 16-ի հ.53/53․13/7653-2025, «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 13-ի հ.2495/25-1, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 10-ի հ.ՄՇ/37108, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության, «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության գրությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հ.01/11.1/19450-2025 գրությունը և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-15797-26 եզրակացությունը:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Էրեբունի վ/շ, Տիգրան Մեծի պողոտայի, հ.52/1 հասցեի հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գոտում:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2011 թվականի մայիսի 31-ի հ.2825310 վկայականում հողամասի գործառնական նշանակությունը համապատասխանաբար ամրագրված է՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 5-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով,
- Էրեբունի վարչական շրջանի, Տիգրան Մեծի պողոտայի, հ.52/1 հասցեում գտնվող, Տիգրան Սերգոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.003666 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` հասարակական կառուցապատման:
- Հողամասի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
- Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի, անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ