Նորիկի փողոց թիվ 10 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին
Որոշումը վերաբերում է Նորիկի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի սահմանների ճշտմանը և հատակագծի թողարկմանը։ Հողամասի փաստացի մակերեսը կազմում է 396.08 քմ՝ նախկինում գրանցված 400.0 քմ-ի փոխարեն։ Որոշումը հիմնված է Անահիտ Աբելյանի դիմումի և համապատասխան օրենսդրության վրա։
Ինչ է որոշվել
- ԱյլՀողամաս
Սահմանել, որ Նորիկի փողոց թիվ 10 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 396.08քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
- Օբյեկտ
- Նորիկի փողոց թիվ 10
- Մակերես
- 396.08 m²
- Կադաստր դիմելու հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
- Կարգավորման սուբյեկտ: Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ՆՈՐԻԿԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Աբելյանի դիմումը՝ Նորիկի փողոց թիվ 10 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 04.04.1995թ. հ.Ա031559 պետական ակտը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորիկի փողոց թիվ 10 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 396.08քմ՝ հողի սեփականության հ.Ա031559 պետական ակտում ամրագրված 400.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող` 396.08քմ մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի հունիսի 30-ի հ.Դ-56453-26 եզրակացությունը.
- Սահմանել, որ Նորիկի փողոց թիվ 10 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 396.08քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
- Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա: 5.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246