Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին

4119-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է «ՔՎԱՆՏ» Ուսումնագիտական ԱԿ-ին Արարատյան փողոց հ.4 հասցեին կից 552.30 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքին՝ կառուցապատման նպատակով։ Հողամասին կտրամադրվի «Արարատյան փողոց, հ.4/1» հասցեն։ Որոշումը սահմանում է հողամասի կադաստրային արժեքը և վճարման կարգը։

Հող և կադաստրՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. ԱյլՀողամաս

    Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 552.30քմ։

    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4-ին կից
    Մակերես
    552.3
  2. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Սահմանել Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4 հասցեին կից՝ 552.30քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։

    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4-ին կից
    Մակերես
    552.3
  3. ԱյլՀողամաս

    Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

  4. Հասցեի տրամադրումՀողամաս

    Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4 հասցեին կից՝ 552.30քմ մակերեսով հողամասին տրամադրել «Արարատյան փողոց, հ.4/1» հասցեն։

    Օբյեկտ
    Արարատյան փողոց, հ.4/1
    Մակերես
    552.3
  5. Գույքի օտարում աճուրդովՀողամաս

    Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4 հասցեին կից՝ 552.30քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «ՔՎԱՆՏ» Ուսումնագիտական ԱԿ-ին՝ 32534888 ՀՀ դրամով։

    • Ստացող: «ՔՎԱՆՏ» Ուսումնագիտական ԱԿ
    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4-ին կից
    Մակերես
    552.3

    32 534 888 դրամ հողամասի կադաստրային արժեք

  6. Կատարման հանձնարարումՀողամաս

    Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4-ին կից
    Մակերես
    552.3
  7. ԱյլՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «ՔՎԱՆՏ» Ուսումնագիտական ԱԿ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
    • Կողմ: «ՔՎԱՆՏ» Ուսումնագիտական ԱԿ
  8. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
    Օբյեկտ
    Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4/1
  9. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը և 6-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած։

  10. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
  11. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1

№_________ « » 2026թ.

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել «ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿ-ի գրությունը՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում, Արարատյան փողոց հ.4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.08.2025թ. հ.08082025-01-0208 վկայական) հողամասին կից հողամասը՝ որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով տրամադրելու մասին, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 01/11.1/4477-2026 (13616-26) գրությունը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 552.30քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, համապատասխանոմ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետին, այն է՝ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության սպասարկման կամ դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով։

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի գոտում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-0361-0001, Երևան քաղաքի ավագանու 2012թ. մայիսի 3-ի h.456-Ն որոշում, տող՝ 42552/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»

օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության № Ն/42547-26 եզրակացությունը.

  1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 552.30քմ:
  2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4 հասցեին կից՝ 552.30քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և 4-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն՝ հասարակական կառուցապատման, որը չի դասակարգվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին:
  3. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
  4. Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4 հասցեին կից՝ 552.30քմ մակերեսով հողամասին տրամադրել «Արարատյան փողոց, հ.4/1» հասցեն:
  5. Երևան, Շենգավիթ Արարատյան փողոց հ.4 հասցեին կից՝ 552.30քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿ-ին ՝ որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 32534888 (երեսուներկու միլիոն հինգ հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր ութսունութ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
  6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառա- վարման վարչության պետին.
  1. ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
  2. հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
  1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի

հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:

  1. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը և 6-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած:

  2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, հասցեի տրամադրման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿ-ի միջոցների հաշվին:

  3. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն սույն որոշմանը կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/:

  4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

  6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ