Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Changing the intended and functional purposes of the land plot located at the address Yerevan, Malatia-Sebastia, Haghtanak district, 51st site, #3

3794-ԱՈւժի մեջ է

This decision changes the intended and functional purpose of a land plot located at Yerevan, Malatia-Sebastia, Haghtanak district, 51st site, #3, with cadastral code 01-007-0138-0122, owned by Nver Albert Margaryan. The land plot's intended purpose is set to residential areas, and its functional purpose to residential construction, in accordance with the general plan of Yerevan city and relevant government regulations. The changes require state registration, and the owner must pay the difference between the market and cadastral values. The decision also outlines the appeal process and assigns responsibility for its execution and oversight.

Հող և կադաստրՄալաթիա-Սեբաստիա

Ինչ է որոշվել

  1. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 51 տեղամաս հ.3 հողամաս հասցեում գտնվող, Նվեր Ալբերտի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 01-007-0138-0122 կադաստրային ծածկագրով, 0.02634 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` բնակելի կառուցապատման:

    • Սեփականատեր: Նվեր Ալբերտի Մարգարյան
    Օբյեկտ
    Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 51 տեղամաս հ.3
    Կադաստրային ծածկագիր
    01-007-0138-0122
    Մակերես
    263.4
  2. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/:

    Օբյեկտ
    Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 51 տեղամաս հ.3
    Կադաստրային ծածկագիր
    01-007-0138-0122
    Մակերես
    263.4
  3. ԱյլՀողամաս

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

    Օբյեկտ
    Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 51 տեղամաս հ.3
    Կադաստրային ծածկագիր
    01-007-0138-0122
    Մակերես
    263.4
  4. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
    • Կատարող: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
  5. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍ 51 ՏԵՂԱՄԱՍ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Նվեր Մարգարյանի լ/ա Արտակ Դալլաքյանի դիմումը` Երևան Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 51 տեղամաս հ.3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նվեր Մարգարյանին պատկանող 01-007-0138-0122 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20042026-01-0177 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` վարելահող:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2026 թվականի ապրիլի 20-ի հ.20042026-01-0177 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 15-ի h.ԴԳ4509, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 21-ի հ.ՄՇ/16511, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 18-ի հ.53/53.13/3264-2026, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 14-ի հ./22.3/2750-2026 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 19-ի հ.1287/26-1 գրությունները Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի խառը կառուցապատման հողերի գոտում։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 9-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի

հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.

  1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 51 տեղամաս հ.3 հողամաս հասցեում գտնվող, Նվեր Ալբերտի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 01-007-0138-0122 կադաստրային ծածկագրով, 0.02634 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` բնակելի կառուցապատման:
  2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։
  3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
  4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
  5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
  6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ