ԵՐԵՎԱՆ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍ 46-ՐԴ ՏԵՂԱՄԱՍ Հ.4 ԵՎ 4Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխել Երևան Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 46-րդ տեղամաս Հ.4 ԵՎ 4Ա հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները: Սահմանել հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Իրավունքները ենթակա են պետական գրանցման: Կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա: Հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Ինչ է որոշվել
- Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս
Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 46-րդ տեղամաս հ.4 և 4ա հողամաս հասցեում գտնվող, Սարգիս Արամայիսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 01-007-0117-0087 կադաստրային ծածկագրով, 0.039071 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` բնակելի կառուցապատման:
- Սեփականատեր: Սարգիս Արամայիսի Ավետիսյան
- Օբյեկտ
- Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 46-րդ տեղամաս հ.4 և 4ա հողամաս
- Կադաստրային ծածկագիր
- 01-007-0117-0087
- Մակերես
- 390.71 m²
- Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս
Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։
- Օբյեկտ
- Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 46-րդ տեղամաս հ.4 և 4ա
- Կադաստրային ծածկագիր
- 01-007-0117-0087
- Մակերես
- 390.71 m²
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Կատարող: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍ 46-ՐԴ ՏԵՂԱՄԱՍ Հ.4 ԵՎ 4Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Սարգիս Ավետիսյանի լ/ա Վաղարշակ Մալոյանի դիմումը` Երևան Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 46-րդ տեղամաս հ.4 և 4ա հողամաս հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սարգիս Ավետիսյանին պատկանող 01-007-0117-0087 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01122023-01-0268 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` խաղող, այլ հողատեսք:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2023 թվականի դեկտեմբերի 1-ի հ.01122023-01-0268 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 25-ի h.ԴԳ4651, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 20-ի հ.ՄՇ/16423, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 21-ի հ.53/53.13/3410-2026, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 22-ի հ./22.2/2972-2026 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 19-ի հ.1289/26-1 գրությունները:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի խառը կառուցապատման հողերի գոտում։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի
սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխա- տակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը: 1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամաս 46-րդ տեղամաս հ.4 և 4ա հողամաս հասցեում գտնվող, Սարգիս Արամայիսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 01-007-0117-0087 կադաստրային ծածկագրով, 0.039071 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակա- վայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավա- րության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` բնակելի կառուցապատման: 2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։ 3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում: 4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա: 6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ