Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ, Հ.45/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3795-ԱՈւժի մեջ է

Փոփոխել «Ավիասարք» ԲԲ ընկերությանը պատկանող 0.743 հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերությունից դեպի բնակավայրեր, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Իրավունքները ենթակա են պետական գրանցման: Կատարման կազմակերպումն ու հսկողությունը դրվել են համապատասխան վարչությունների վրա:

ՔաղաքաշինությունՆոր Նորք

Ինչ է որոշվել

  1. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց, հ.45/6 հասցեում գտնվող, «Ավիասարք» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.743հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` բնակելի կառուցապատման:

    • Սեփականատեր: «Ավիասարք» ԲԲ
    Օբյեկտ
    Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց հ.45/6
    Կադաստրային ծածկագիր
    01-008-0507-1283
    Մակերես
    7430
  2. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/:

    Օբյեկտ
    Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց հ.45/6
    Կադաստրային ծածկագիր
    01-008-0507-1283
    Մակերես
    7430
  3. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
    • Կատարող: Նոր Նորք վարչական շրջան
  4. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարություն
  5. ԱյլՀողամաս

    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց, հ.45/6 հասցեում գտնվող, «Ավիասարք» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.743հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` բնակելի կառուցապատման:

    • Սեփականատեր: «Ավիասարք» ԲԲ
    Օբյեկտ
    Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց հ.45/6
    Կադաստրային ծածկագիր
    01-008-0507-1283
    Մակերես
    7430

    Նոր խմբագրություն Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշում · Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց, հ.45/6 հասցեում գտնվող, «Ավիասարք» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.743հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` բնակելի կառուցապատման:

    արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային և արդյունաբերական օբյեկտների նշանակություններից համապատասխանաբար՝ բնակավայրերի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման փոփոխելու մասին:

    բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` բնակելի կառուցապատման:

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ « » 2026թ.
ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ , Հ.45/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ավիասարք» ԲԲ ընկերության լ/ա Քրիստինա Նալբանդյանի դիմումը՝ Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց հ.45/6 հասցեում գտնվող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով ընկերությանը պատկանող 0.743 հա հողամասը (կադաստրային ծածկագիր` 01-008-0507-1283) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային և արդյունաբերական օբյեկտների նշանակություններից համապատասխանաբար՝ բնակավայրերի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման փոփոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.31102024-01-0365 վկայականը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի 22.05.2025թ. հ.53/53.13/3709-2025, «Բարձրավոլտ էլեկտրացնացեր» ՓԲԸ -ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի 12.05.2025թ. հ.ԴԳ-4193, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ -ի 07.05.2025թ. հ.ՄՇ/15066 գրությունները և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-45075-26 եզրակացությունը:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մոլդովական փողոց, հ.45/6 հասցեի հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում:

Հայասատանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 7-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14. -րդ հոդվածի 12-րդ մասով,
3

  1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց, հ.45/6 հասցեում գտնվող, «Ավիասարք» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.743հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը )՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` բնակելի կառուցապատման:
  2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք /։
  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
  4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
  5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ