Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ Ն. ՉԱՐԲԱԽԻ ՓՈՂՈՑԻ 21 ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուժի մեջ է

Երևանի քաղաքապետը որոշել է փոխել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ն. Չարբախի փողոցի 21 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից (խաղողի այգի) դեպի բնակավայրեր, իսկ գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատում։ Այս փոփոխությունը համահունչ է Երևանի գլխավոր հատակագծին և հիմնված է մի շարք իրավական հիմքերի և կոմունալ ծառայություններ մատակարարող ընկերությունների հետ խորհրդակցությունների վրա։ Որոշումը նաև սահմանում է փոփոխությունների պետական գրանցման գործընթացը՝ պայմանով, որ սեփականատերը վճարի շուկայական և կադաստրային արժեքների տարբերությունը։ Կատարման և հսկողության պատասխանատվությունը վերապահված է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին։

Հող և կադաստրՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևանի, Շենգավիթի Ն. Չարբախի փողոցի 21 հողամաս հասցեում գտնվող, Սամվել Բարդեղմոսի Խորշիկյանին սեփականության իրավունքով պատկանող 01-011-0245-0069 կադաստրային ծածկագրով, 0․1հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` հասարակական կառուցապատման:

    • Սեփականատեր: Սամվել Բարդեղմոսի Խորշիկյան
    Օբյեկտ
    Երևանի, Շենգավիթի Ն. Չարբախի փողոցի 21
    Կադաստրային ծածկագիր
    01-011-0245-0069
    Մակերես
    1000
  2. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։

    • Կատարող: Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
    Օբյեկտ
    Երևանի, Շենգավիթի Ն. Չարբախի փողոցի 21
    Կադաստրային ծածկագիր
    01-011-0245-0069
    Մակերես
    1000
  3. ԱյլՀողամաս

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

    • Սեփականատեր: Սամվել Խորշիկյան
    Օբյեկտ
    Երևանի, Շենգավիթի Ն. Չարբախի փողոցի 21
    Կադաստրային ծածկագիր
    01-011-0245-0069
    Մակերես
    1000
  4. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
    • Կատարող: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
  5. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարություն
  6. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևանի, Շենգավիթի Ն. Չարբախի փողոցի 21 հողամաս հասցեում գտնվող, Սամվել Բարդեղմոսի Խորշիկյանին սեփականության իրավունքով պատկանող 01-011-0245-0069 կադաստրային ծածկագրով, 0․1հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` հասարակական կառուցապատման:

    • Այլ: Երևան քաղաքի ավագանի

    Նոր խմբագրություն 204-N · 1-ին կետ

    գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` խաղող:

    գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման:

  7. Ակտն ուժը կորցրած ճանաչումՀամայնքային ակտ

    Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1

№ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ Ն. ՉԱՐԲԱԽԻ ՓՈՂՈՑԻ 21 ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Խորշիկյանի լ/ա Հարություն Հարությունյանի դիմումը` Երևանի, Շենգավիթի Ն.Չարբախի փողոցի 21 հողամաս հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Խորշիկյանին պատկանող 01-011-0245-0069 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.31052024-01-0319 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` խաղող:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2024 թվականի մայիսի 31-ի հ․31052024-01-0319 վկայականը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 28-ի h./22 ․3/794-2026, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 24-ի h.ԴԳ-1676, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 10-ի հ.ՄՇ/3444, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 11-ի հ․53/53.13/878-2026, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 16-ի հ.345/26-1 գրությունները:

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի այլ հողեր գոտում։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 11-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ,

53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.

  1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևանի, Շենգավիթի Ն. Չարբախի փողոցի 21 հողամաս հասցեում գտնվող, Սամվել Բարդեղմոսի Խորշիկյանին սեփականության իրավունքով պատկանող 01-011-0245-0069 կադաստրային ծածկագրով, 0․1հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` հասարակական կառուցապատման:

  2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։

  3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

  4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

  6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ