Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

3748-ԱՈւժի մեջ է

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ահարոն Ղազարյանի 12.06.2026թ. հ.Դ-60577-26 դիմումը` Երևան քաղաքի Ջրվեժի Մայակ թաղամաս հ.4/15 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Գույքի կառավարումՆոր Նորք

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Երևան քաղաքի Ջրվեժի Մայակ թաղամաս հ.4/15 հասցեում գտնվող կառույցի (հասարակական) և դրա համար առանձնացված հողամասի 01.04.2008թ. կնքված վարձակալության հ.Վ-39-1230-Ա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել՝ մինչև 2031 թվականի դեկտեմբերի 1-ը:

    • Սեփականատեր: Երևան համայնք
    • Ստացող: Ահարոն Ղազարյան
    Օբյեկտ
    Ջրվեժի Մայակ թաղամաս հ.4/15

    Նոր խմբագրություն Վարձակալության պայմանագիր հ.Վ-39-1230-Ա · 3.1. կետ

    not specified

    2031 թվականի դեկտեմբերի 1-ին

  2. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Փոխարինել «(անձնագիր AB 0318787 տրված 26.02.1997թ. 006 կողմից, ք.Երևան, Մայակ թաղամաս, շենք 4, բն.14)» բառերը «(անձնագիր AU 0491052 տրված 09.11.2021թ. 005 կողմից, ք.Երևան, Ջրվեժ 2-րդ թաղամաս, հ.5/29)» բառերով:

    Նոր խմբագրություն Վարձակալության պայմանագիր հ.Վ-39-1230-Ա · Պայմանագրի նախաբանում և «Կողմերի ստորագրությունները» բաժնում

    (անձնագիր AB 0318787 տրված 26.02.1997թ. 006 կողմից, ք.Երևան, Մայակ թաղամաս, շենք 4, բն.14)

    (անձնագիր AU 0491052 տրված 09.11.2021թ. 005 կողմից, ք.Երևան, Ջրվեժ 2-րդ թաղամաս, հ.5/29)

  3. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Փոխարինել «Պետական սեփականություն» բառերը «Երևան համայնքի սեփականությունը» բառերով:

    Նոր խմբագրություն Վարձակալության պայմանագիր հ.Վ-39-1230-Ա · Պայմանագրի վերնագրում և 2–րդ կետի 2.1. ենթակետում

    Պետական սեփականություն

    Երևան համայնքի սեփականությունը

  4. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Փոխարինել «Նոր-Նորք համայնքի» բառերը «ՆորՆորք վարչական շրջանի» բառերով:

    Նոր խմբագրություն Վարձակալության պայմանագիր հ.Վ-39-1230-Ա · Պայմանագրի 2–րդ կետի 2.1. ենթակետում

    Նոր-Նորք համայնքի

    ՆորՆորք վարչական շրջանի

  5. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Փոխարինել «Հայաստանի Հանրապետությունն է» բառերը «Երևան համայնքն է» բառերով:

    Նոր խմբագրություն Վարձակալության պայմանագիր հ.Վ-39-1230-Ա · Պայմանագրի 2–րդ կետի 2.2. ենթակետում

    Հայաստանի Հանրապետությունն է

    Երևան համայնքն է

  6. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Շարադրել 3.1. կետը հետևյալ խմբագրությամբ. «3.1. Սույն պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2031 թվականի դեկտեմբերի 1-ին։»:

    Նոր խմբագրություն Վարձակալության պայմանագիր հ.Վ-39-1230-Ա · 3.1. կետ

    not specified

    3.1. Սույն պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2031 թվականի դեկտեմբերի 1-ին։

  7. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Շարադրել 5.1.4 կետը հետևյալ խմբագրությամբ:

    Նոր խմբագրություն Վարձակալության պայմանագիր հ.Վ-39-1230-Ա · 5.1.4 կետ

    not specified

    5.1.4 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային,միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ , ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից , որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին » օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:

  8. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Լրացնել 5-րդ կետը նոր 5.1.5 և 5.1.6 ենթակետերով` հետևյալ բովանդակություններով:

    Լրացում Վարձակալության պայմանագիր հ.Վ-39-1230-Ա · 5-րդ կետ

    not specified

    5.1.5 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 5.1.4-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ . ա ) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www. yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/` առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով: 5.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 5.1.5 ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:

  9. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Շարադրել 6-րդ կետի 6.1. ենթակետը հետևյալ խմբագրությամբ:

    • Սեփականատեր: Երևան համայնք

    Նոր խմբագրություն Վարձակալության պայմանագիր հ.Վ-39-1230-Ա · 6-րդ կետի 6.1. ենթակետ

    not specified

    6.1. Սույն պայմանագրի 2.1. կետում նշված Օբյեկտի տարեկան վարձավճարը՝ կառույցի և կառույցի համար առանձնացված հողամասի մասով, համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման, կազմում է 1092000 (մեկ միլիոն իննսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Վարձակալի կողմից վճարվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների՝ ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը՝ Երևան համայնքի բյուջեի 900015211270 հաշվեհամարին:

  10. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ահարոն Ղազարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ջրվեժի Մայակ թաղամաս հ.4/15 հասցեում գտնվող կառույցի (հասարակական) և դրա համար առանձնացված հողամասի 01.04.2008թ. կնքված վարձակալության հ.Վ-39-1230-Ա պայմանագրի (նոտարական կարգով վավերացված 08.07.2008թ. հ.7182) գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
  11. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1

№ ____________ « » 2026 թ.

ԿԱՌՈՒՅՑԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ահարոն Ղազարյանի 12.06.2026թ. հ.Դ-60577-26 դիմումը` Երևան քաղաքի Ջրվեժի Մայակ թաղամաս հ.4/15 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, 609-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշումներով.

  1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ահարոն Ղազարյանի հետ կնքել համաձայնագիր` Ջրվեժի Մայակ թաղամաս հ.4/15 հասցեում գտնվող կառույցի (հասարակական) և դրա համար առանձնացված հողամասի 01.04.2008թ. կնքված վարձակալության հ.Վ-39-1230-Ա պայմանագրի (նոտարական կարգով վավերացված 08.07.2008թ. հ.7182) գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  1. Պայմանագրի նախաբանում և «Կողմերի ստորագրությունները» բաժնում՝ «(անձնագիր AB 0318787 տրված 26.02.1997թ. 006 կողմից, ք.Երևան, Մայակ թաղամաս, շենք 4, բն.14)» բառերը փոխարինել «(անձնագիր AU 0491052 տրված 09.11.2021թ. 005 կողմից, ք.Երևան, Ջրվեժ 2-րդ թաղամաս, հ.5/29)» բառերով.

  2. Պայմանագրի վերնագրում և 2–րդ կետի 2.1. ենթակետում՝ «Պետական սեփականություն» բառերը փոխարինել «Երևան համայնքի սեփականությունը» բառերով.

  3. Պայմանագրի 2–րդ կետի 2.1. ենթակետում՝ «Նոր-Նորք համայնքի» բառերը փոխարինել «ՆորՆորք վարչական շրջանի» բառերով.

  4. Պայմանագրի 2–րդ կետի 2.2. ենթակետում՝ «Հայաստանի Հանրապետությունն է» բառերը փոխարինել «Երևան համայնքն է» բառերով.

  5. Պայմանագրի 3.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «3.1. Սույն պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2031 թվականի դեկտեմբերի 1-ին։».

  6. Պայմանագրի 5.1.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «5.1.4 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային,միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ , ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից , որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին » օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:»,

  7. Պայմանագրի 5-րդ կետը լրացնել նոր 5.1.5 և 5.1.6 ենթակետերով` հետևյալ բովանդակություններով.
    «5.1.5 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 5.1.4-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ .
    ա ) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www. yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքում,
    բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/` առկայության դեպքում,
    գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով :».
    «5.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 5.1.5 ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:»,

  8. պայմանագրի 6-րդ կետի 6.1. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «6.1. Սույն պայմանագրի 2.1. կետում նշված Օբյեկտի տարեկան վարձավճարը՝ կառույցի և կառույցի համար առանձնացված հողամասի մասով, համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման, կազմում է 1092000 (մեկ միլիոն իննսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Վարձակալի կողմից վճարվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային

եռամսյակների՝ ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը՝
Երևան համայնքի բյուջեի 900015211270 հաշվեհամարին:»:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից
ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի
համապատասխան տարածքային ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝
դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղարի վրա։
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ