Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ՈՐՈՇՈՒՄ՝ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3928-ԱՈւժի մեջ է

Որոշումը երկարաձգում է Երևանի Գ.Հասրաթյան փողոցի հ.6 շենքի հ.2 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը։ Վարձակալության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը, և պայմանագիրը փոփոխվում է՝ նոր վարձակալ Անահիտ Գևորգյանի անունը ներառելու համար։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը լիազորվում է ստորագրել համաձայնագիրը, որը ենթակա է պետական գրանցման։ Որոշումը նաև սահմանում է կատարման և հսկողության պատասխանատվություն։

Գույքի կառավարումԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Անահիտ Գևորգյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գ.Հասրաթյան փողոցի հ.6 շենքի հ.2 ավտոտնակի զբաղեցրած 16,4քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 20-ին կնքված վարձակալության հ.3894 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին:

    • Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
    • Ստացող: Անահիտ Գևորգյան
    Օբյեկտ
    Գ.Հասրաթյան փողոցի հ.6 շենքի հ.2 ավտոտնակ, Երևան
    Կադաստրային ծածկագիր
    14072021-01-0129
    Մակերես
    16.4
  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրում «Սվետլանա Թարջումանյանը» բառերը փոխարինել «Անահիտ Գևորգյանը» բառերով:

    • Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
    • Ստացող: Անահիտ Գևորգյան
    Օբյեկտ
    Գ.Հասրաթյան փողոցի հ.6 շենքի հ.2 ավտոտնակ, Երևան
    Կադաստրային ծածկագիր
    14072021-01-0129
    Մակերես
    16.4

    Նոր խմբագրություն 3894 · «Սվետլանա Թարջումանյանը» բառերը

    Սվետլանա Թարջումանյան

    Անահիտ Գևորգյան

  3. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»:

    • Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
    • Ստացող: Անահիտ Գևորգյան
    Օբյեկտ
    Գ.Հասրաթյան փողոցի հ.6 շենքի հ.2 ավտոտնակ, Երևան
    Կադաստրային ծածկագիր
    14072021-01-0129
    Մակերես
    16.4

    Լրացում 3894 · պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ:

    Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:

  4. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
  5. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Արմեն Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Գևորգյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գ.Հասրաթյան փողոցի հ.6 շենքի հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14072021-01-0129 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Գ.Հասրաթյան փողոցի հ.6 շենքի հ.2 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 851,581 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Անահիտ Գևորգյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գ.Հասրաթյան փողոցի հ.6 շենքի հ.2 ավտոտնակի զբաղեցրած 16,4քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 20-ին կնքված վարձակալության հ.3894 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
  1. պայմանագրում «Սվետլանա Թարջումանյանը» բառերը փոխարինել «Անահիտ Գևորգյանը» բառերով.
  2. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»:

  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246