Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Որոշում՝ հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

4050-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը երկարաձգում է ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն փոփոխում է պայմանագիրը՝ սահմանելով տարեկան վարձավճարը, ներմուծում է վարձատուի կողմից միակողմանի հրաժարվելու մասին դրույթներ որոշ պայմաններով և պահանջում է դրանից բխող իրավունքների պետական գրանցում։ Որոշման կատարումը հանձնարարված է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։

Գույքի կառավարումԱրաբկիր

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, Հայդուկ Ավանեսյանի հետ կնքել համաձայնագիր Վրացական փողոցի 4-րդ նրբ. հ.7 շենքի հ. 16 ավտոտնակի զբաղեցրած 24,4քմ մակերեսով հողամասի համար 28.02.2006թ. կնքված վարձակալության հ. 991 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

    • Ստացող: Հայդուկ Ավանեսյան
    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջան
    • Կողմ: Երևանի քաղաքապետարան
    Օբյեկտ
    Վրացական փողոցի 4-րդ նրբ. հ.7 շենքի հ. 16 ավտոտնակ, ք. Երևան, Հայաստան
    Մակերես
    24.4
  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».

    • Ստացող: Հայդուկ Ավանեսյան
    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջան

    Նոր խմբագրություն lease agreement No. 991 · 16-րդ կետ

    Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:

    Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:

  3. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը:

    • Ստացող: Հայդուկ Ավանեսյան
    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջան

    Հանում lease agreement No. 991 · 5.5 ենթակետ

    Պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը.

    Պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը.

  4. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, որոնք վերաբերում են վարձատուի միակողմանի հրաժարվելու իրավունքին, ծանուցման ընթացակարգերին և դրանց վավերականության հաստատմանը։

    • Ստացող: Հայդուկ Ավանեսյան
    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջան

    Լրացում lease agreement No. 991 · 6-րդ կետ

    Պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, որոնք սահմանում են, որ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել պայմանագրից որոշակի պայմաններով, որոնք կապված են քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի հետ, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված ծանուցումը ստանալուց երեք ամիս հետո։ 6.9 ենթակետը մանրամասնում է ծանուցման եղանակները՝ հրապարակում yerevan.am և azdarar.am կայքերում, էլեկտրոնային փոստով և պատվիրված փոստով։ 6.10 ենթակետը հաստատում է, որ ծանուցման այս եղանակները պատշաճ են և վավեր, և վարձակալը պատասխանատու է նշված կայքերը մոնիտորինգի ենթարկելու համար։

    Պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, որոնք սահմանում են, որ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել պայմանագրից որոշակի պայմաններով, որոնք կապված են քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի հետ, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված ծանուցումը ստանալուց երեք ամիս հետո։ 6.9 ենթակետը մանրամասնում է ծանուցման եղանակները՝ հրապարակում yerevan.am և azdarar.am կայքերում, էլեկտրոնային փոստով և պատվիրված փոստով։ 6.10 ենթակետը հաստատում է, որ ծանուցման այս եղանակները պատշաճ են և վավեր, և վարձակալը պատասխանատու է նշված կայքերը մոնիտորինգի ենթարկելու համար։

  5. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 8-րդ կետը շարադրել՝ պարզաբանելով հողամասի տարեկան վարձավճարը և 1 քմ-ի համար կադաստրային արժեքը։

    • Ստացող: Հայդուկ Ավանեսյան
    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջան

    Նոր խմբագրություն lease agreement No. 991 · 8-րդ կետ

    8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 22113 ՀՀ դրամ (24,4քմ x 90628 x 1%)։ Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 90628 ՀՀ դրամ:

    8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 22113 ՀՀ դրամ (24,4քմ x 90628 x 1%)։ Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 90628 ՀՀ դրամ:

  6. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 9-րդ կետը շարադրել՝ սահմանելով վարձակալին կադաստրային արժեքի կամ վարձավճարի փոփոխությունների մասին ծանուցելու ընթացակարգը և այդ փոփոխությունների կիրառման պայմանները։

    • Ստացող: Հայդուկ Ավանեսյան
    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջան

    Նոր խմբագրություն lease agreement No. 991 · 9-րդ կետ

    9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման(պայմանագրից հրաժարվելու) մասին:

    9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման(պայմանագրից հրաժարվելու) մասին:

  7. Կադաստր դիմելու հանձնարարումՎարձակալության պայմանագիր

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։

    • Կատարող: ՀՀ կադաստրի կոմիտե
    • Դիմող: Երևանի Արաբկիր վարչական շրջան
  8. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջան
  9. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյան
    • Այլ: Երևանի քաղաքապետարան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎ ԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայդուկ Ավանեսյանի դիմումը Վրացական փողոցի 4-րդ նրբ. հ.7 շենքի հ. 16 ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 20.10.2011թ. հ. 2721119 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։

Վրացական փողոցի 4-րդ նրբ. հ.7 շենքի հ. 16 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 2 091 257 ՀՀ դրամ։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հայդուկ Ավանեսյանի հետ կնքել համաձայնագիր Վրացական փողոցի 4-րդ նրբ. հ.7 շենքի հ. 16 ավտոտնակի զբաղեցրած 24,4քմ մակերեսով հողամասի համար 28.02.2006թ. կնքված վարձակալության հ. 991 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  1. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».

  1. պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը.

  2. պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:». «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ. ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/`առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:». «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:». 4) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հողամասի տարեկան վարձավճարը` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության` կազմում է 22113 /քսաներկու հազար հարյուր տասներեք/ ՀՀ դրամ (24,4քմ x 90628 x 1%)։ Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 90628 ՀՀ դրամ:». 5) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք

գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման(պայմանագրից հրաժարվելու) մասին:».
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ