Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ՈՐՈՇՈՒՄ՝ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3914-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը երկարաձգում է Արամ Ադամյանին պատկանող՝ Մարգարյան փողոցի հ.20/3 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը: Կատարվում են մի շարք փոփոխություններ վարձակալության պայմանագրում, ներառյալ դադարեցման, ծանուցման ընթացակարգերի և վարձավճարի ճշգրտումների վերաբերյալ նոր կետեր: Բացի այդ, ավտոտնակին տրամադրվում է նոր հասցե, և համապատասխան վարչություններին հանձնարարվում է թարմացնել իրենց գրանցումները: Որոշումը նաև նշանակում է դրա կատարման հսկողություն:

Գույքի կառավարումԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Արամ Ադամյանի հետ կնքել համաձայնագիր՝ Մարգարյան փողոցի հ.20/3 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի զբաղեցրած 49.0քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 20-ին կնքված վարձակալության հ.3870 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:

    • Կողմ: Արամ Ադամյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    Օբյեկտ
    Մարգարյան փողոցի հ.20/3 շենքի հարևանությամբ
    Մակերես
    49

    Նոր խմբագրություն lease agreement #3870 · 16-րդ կետը

    պայմանագրի գործողության ժամկետը

    մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը

  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Համաձայնեցվել է պայմանագրի 6.8-րդ ենթակետը, որի համաձայն վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել պայմանագրից քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորման պատճառով, պայմանագիրը լուծվում է վարձակալի ծանուցում ստանալուց երեք ամիս հետո: Վարձակալության իրավունքի պետական գրանցումը կճանաչվի անվավեր վարձատուի դիմումի հիման վրա:

    • Սեփականատեր: Երևան համայնք

    Նոր խմբագրություն lease agreement #3870 · 6.8 ենթակետը

    պայմանագրի 6.8 ենթակետը

    Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:

  3. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Լրացվել է պայմանագրի 6.9-րդ ենթակետը՝ սահմանելով, որ միակողմանի հրաժարման մասին ծանուցումը կատարվում է www.yerevan.am և www.azdarar.am կայքերում հրապարակման, էլ. փոստի և գրանցված փոստի միջոցով, և որ վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված հրապարակման պահից:

    • Սեփականատեր: Երևան համայնք

    Լրացում lease agreement #3870 · 6.9 ենթակետը

    պայմանագրի 6.9 ենթակետը

    Պայմանագրի 6.9-րդ կետը լրացվել է՝ մանրամասնելով միակողմանի հրաժարման մասին ծանուցման երեք եղանակները՝ հրապարակում www.yerevan.am և www.azdarar.am կայքերում, ուղարկում վարձակալի էլ. փոստին և գրանցված փոստով: Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված այդ կայքերում հրապարակման պահից:

  4. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Լրացվել է պայմանագրի 6.10-րդ ենթակետը՝ հաստատելով 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակների վավերականությունը և պարտավորեցնելով վարձակալին հետևել նշված կայքերին:

    • Սեփականատեր: Երևան համայնք

    Լրացում lease agreement #3870 · 6.10 ենթակետը

    պայմանագրի 6.10 ենթակետը

    Պայմանագրի 6.10-րդ կետը լրացվել է՝ նշելով, որ 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր, և վարձակալը պարտավոր է պայմանագրի գործողության ընթացքում հետևել www.yerevan.am և www.azdarar.am կայքերին:

  5. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Փոփոխվել է պայմանագրի 8-րդ կետը՝ սահմանելով տարեկան վարձավճարը 18,762 ՀՀ դրամ՝ ելնելով հողամասի 1քմ-ի համար 38,290 ՀՀ դրամ կադաստրային արժեքից:

    • Սեփականատեր: Երևան քաղաքի ավագանի

    Նոր խմբագրություն lease agreement #3870 · 8-րդ կետը

    8-րդ կետը

    Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 18,762 ՀՀ դրամ (49.0քմx38,290x1%): Հողամասի կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 38,290 ՀՀ դրամ:

  6. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Փոփոխվել է պայմանագրի 9-րդ կետը՝ կարգավորելով վարձակալին կադաստրային արժեքի կամ վարձավճարի փոփոխությունների մասին տեղեկացնելու գործընթացը և վարձակալի՝ վաղաժամկետ դադարեցման իրավունքը:

    • Սեփականատեր: Երևան համայնք

    Նոր խմբագրություն lease agreement #3870 · 9-րդ կետը

    9-րդ կետը

    Փոփոխվել է պայմանագրի 9-րդ կետը՝ սահմանելով, որ հողի կադաստրային արժեքի կամ վարձավճարի աճի դեպքում վարձատուն պարտավոր է նախապես գրավոր տեղեկացնել վարձակալին: Նոր վարձավճարը կիրառվում է ոչ շուտ, քան 15 օր հետո՝ գրավոր տեղեկացվելուց: Վարձակալը կարող է վաղաժամկետ դադարեցնել պայմանագիրը՝ այդ 15-օրյա ժամկետում վարձատուին ծանուցելու դեպքում:

  7. Հասցեի տրամադրումԱնշարժ գույքի օբյեկտ

    Արամ Ադամյանին պատկանող ավտոտնակին տրամադրվել է «Գ.Բաշինջաղյան փողոց, հ.174/14» հասցեն:

    • Սեփականատեր: Արամ Ադամյան
    Օբյեկտ
    Գ.Բաշինջաղյան փողոց, հ.174/14
  8. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը հանձնարարվել է 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունն առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն
  9. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արամ Ադամյանի դիմումը` Մարգարյան փողոցի հ.20/3 շենքի հարևանությամբ գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 24.08.2005թ. h.2004436 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Մարգարյան փողոցի հ.20/3 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 6,589,072 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արամ Ադամյանի հետ կնքել համաձայնագիր՝ Մարգարյան փողոցի հ.20/3 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի զբաղեցրած 49.0քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 20-ին կնքված վարձակալության հ.3870 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  1. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».

  1. պայմանագրի 4.2. ենթակետից հանել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն`» բառերը.

  2. պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.» բառերը.)) guer

  3. պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը. 5) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. «6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:». «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:». «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա.Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.amինտերնետային կայքերում, բ.Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում, գ.Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:». «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.amև www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:». 6) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթա- կետի դ) պարբերության՝ կազմում է 18,762 (տասնութ հազար յոթ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ (49.0քմx38,290x1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 38,290 ՀՀ դրամ:». 7) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք

գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:».
2. Արամ Ադամյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Գ.Բաշինջաղյան փողոց, հ.174/14» հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համա- պատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246