Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն կատարելու մասին

3931-ԱՈւժի մեջ է

Որոշումը լիազորում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Արծրուն Ալիխանյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ֆրունզեի փողոցի հ.6/8 շենքի հ.2 ավտոտնակի զբաղեցրած 32.5քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ կատարելու մասին։ Փոփոխությունները ներառում են պայմանագրում «Լուսինե Զոհրաբյան» բառերը «Արծրուն Ալիխանյան» բառերով փոխարինելը և պայմանագրի 16-րդ կետը նոր պարբերությամբ լրացնելը, որով պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։

Գույքի կառավարումՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Պայմանագրի երկարաձգումՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արծրուն Ալիխանյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ֆրունզեի փողոցի հ.6/8 շենքի հ.2 ավտոտնակի զբաղեցրած 32.5քմ մակերեսով հողամասի համար, 27.07.2005թ. կնքված վարձակալության հ.4152 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն և լրացում կատարելու մասին։

    • Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
    • Կողմ: Արծրուն Ալիխանյան
    Օբյեկտ
    Ֆրունզեի փողոցի հ.6/8 շենքի հ.2 ավտոտնակ
    Մակերես
    32.5
  2. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրում «Լուսինե Զոհրաբյան» բառերը փոխարինել «Արծրուն Ալիխանյան» բառերով։

    Նոր խմբագրություն վարձակալության հ.4152 պայմանագիր · պայմանագրի տեքստ

    Լուսինե Զոհրաբյան

    Արծրուն Ալիխանյան

  3. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»։

    Լրացում վարձակալության հ.4152 պայմանագիր · 16-րդ կետ

    Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:

  4. Կադաստր դիմելու հանձնարարումԱյլ

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

    • Վերահսկող: Ա.Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1

№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արծրուն Ալիխանյանի դիմումը` Ֆրունզեի փողոցի հ.6/8 շենքի հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N25022022-01-0205 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Ֆրունզեի փողոցի հ.6/8 շենքի հ.2 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 2 769 451 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արծրուն Ալիխանյանի հետ կնքել համաձայնագիր` Ֆրունզեի փողոցի հ.6/8 շենքի հ.2 ավտոտնակի զբաղեցրած 32.5քմ մակերեսով հողամասի համար, 27.07.2005թ. կնքված վարձակալության հ.4152 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն և լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
  1. պայմանագրում «Լուսինե Զոհրաբյան» բառերը փոխարինել «Արծրուն Ալիխանյան» բառերով.

  2. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»:

  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246