Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

4211-ԱՈւժի մեջ է

The Mayor's decision extends the lease agreement for a land plot occupied by garage No. 1, located at building No. 2, H. Gyulikevkhyan Street, Nor Nork, until October 1, 2031. The decision also instructs the head of the Nor Nork administrative district to sign an agreement with Babken Hambardzumyan regarding this extension and to make amendments to the contract. The right arising from the agreement is subject to state registration. The execution and responsibility for this decision are assigned to the head of the Nor Nork administrative district, and oversight is provided by the First Deputy Mayor of Yerevan.

Հող և կադաստրՆոր Նորք

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Բաբկեն Համբարձումյանի հետ կնքել համաձայնագիր` Նոր Նորք, Հ.Գյուլիքևխյան փողոցի հ.2 շենքի, հ.1 ավտոտնակի զբաղեցրած 30.5քմ մակերեսով հողամասի համար, 10.01.2006թ. կնքված վարձակալության հ.56 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները: 1)պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի հոկտեմբերի 1-ը:.

    • Կողմ: Բաբկեն Համբարձումյան
    • Կատարող: Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
    Օբյեկտ
    Նոր Նորք, Հ.Գյուլիքևխյան փողոցի հ.2 շենքի, հ.1 ավտոտնակի
    Կադաստրային ծածկագիր
    21072021-01-0310
    Մակերես
    30.5

    Նոր խմբագրություն հ.56 · 16-րդ կետը

    10.01.2006թ. կնքված վարձակալության հ.56 պայմանագրի

    մինչև 2031 թվականի հոկտեմբերի 1-ը

  2. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
  3. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա.Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№________ « » 2026թ.

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Բաբկեն Համբարձումյանի դիմումը՝ Նոր Նորք, Հ.Գյուլիքևխյան փողոցի հ.2 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.1 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21072021-01-0310 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Նոր Նորք, Հ.Գյուլիքևխյան փողոցի հ.2 շենքի, հ.1 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 2.089.329 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Բաբկեն Համբարձումյանի հետ կնքել համաձայնագիր` Նոր Նորք, Հ.Գյուլիքևխյան փողոցի հ.2 շենքի, հ.1 ավտոտնակի զբաղեցրած 30.5քմ մակերեսով հողամասի համար, 10.01.2006թ. կնքված վարձակալության հ.56 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

    1. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
      «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի հոկտեմբերի 1-ը:».
  2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

  5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ