Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Սույն որոշումը երկարաձգում է Բագրատունյաց փողոց, 1-ին նրբանցք հ.11 շենքի հ.1 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը: Երկարաձգումը լիազորվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ Սերգեյ Բալասանյանի դիմումի հիման վրա: Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1 111 500 ՀՀ դրամ: Պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման: Որոշման կատարումը վստահված է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, իսկ հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալին:
Ինչ է որոշվել
- Թույլտվության երկարաձգումՀողամաս
Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սերգեյ Բալասանյանի հետ կնքել համաձայնագիր` Բագրատունյաց փողոց, 1-ին նրբանցք հ.11 շենքի հ.1 ավտոտնակի զբաղեցրած 22.8քմ մակերեսով հողամասի համար, 18.09.2004թ. կնքված վարձակալության հ.3265 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին, պայմանագրի 16-րդ կետը լրացնելով նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:
- Ստացող: Սերգեյ Բալասանյան
- Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
- Օբյեկտ
- Բագրատունյաց փողոց, 1-ին նրբանցք հ.11 շենքի հ.1 ավտոտնակ, Երևան, Հայաստան
- Կադաստրային ծածկագիր
- N02062021-01-0175
- Մակերես
- 22.8 m²
Լրացում lease agreement no. 3265 dated 18.09.2004 · 16-րդ կետը
Պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ:
Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
- Վերահսկող: Արմեն Փամբուխչյան
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սերգեյ Բալասանյանի դիմումը` Բագրատունյաց փողոց, 1-ին նրբանցք հ.11 շենքի հ.1 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N02062021-01-0175 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Բագրատունյաց փողոց, 1-ին նրբանցք հ.11 շենքի հ.1 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1 111 500 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սերգեյ Բալասանյանի հետ կնքել համաձայնագիր` Բագրատունյաց փողոց, 1-ին նրբանցք հ.11 շենքի հ.1 ավտոտնակի զբաղեցրած 22.8քմ մակերեսով հողամասի համար, 18.09.2004թ. կնքված վարձակալության հ.3265 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին.
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»:
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
-
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246