Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

3834-ԱՈւժի մեջ է

Որոշումը լիազորում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Դավիթ Ալեքսանյանի հետ կնքել համաձայնագիր՝ երկարաձգելու Բագրատունյաց փողոցի հ.53/14 հասցեում գտնվող խանութի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը։ Որոշումը նաև նշում է, որ համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։

Գույքի կառավարումՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Պայմանագրի երկարաձգումՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Դավիթ Ալեքսանյանի հետ կնքել համաձայնագիր` Բագրատունյաց փողոցի հ.53/14 խանութի զբաղեցրած 13.1քմ մակերեսով հողամասի համար, 20.08.2005թ. կնքված վարձակալության հ.5129 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

    • Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
    • Կողմ: Դավիթ Ալեքսանյան
    Օբյեկտ
    Բագրատունյաց փողոցի հ.53/14
    Մակերես
    13.1
  2. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:»

    Լրացում վարձակալության հ.5129 պայմանագիր · 16-րդ կետ

    Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:

  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
  4. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դավիթ Ալեքսանյանի դիմումը` Բագրատունյաց փողոցի հ.53/14 խանութի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N14112025-01-0438 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Բագրատունյաց փողոցի հ.53/14 խանութի կադաստրային արժեքը կազմում է 2 065 917 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Դավիթ Ալեքսանյանի հետ կնքել համաձայնագիր` Բագրատունյաց փողոցի հ.53/14 խանութի զբաղեցրած 13.1քմ մակերեսով հողամասի համար, 20.08.2005թ. կնքված վարձակալության հ.5129 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

    1. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:»:

  2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246