Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ , ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

4167-ԱՈւժի մեջ է

The decision extends the lease agreement for a land plot occupied by garage No. 29 in building No. 18, 3rd block, Davtashen, and makes amendments to it. The lease term is extended until September 1, 2031. Changes include replacing a name, adding a clause about unilateral termination by the lessor under certain conditions, and modifying clauses related to annual rent and notification of changes in land value or rent. The cadastral value of the plot is 1,815,623 AMD, and the annual rent is 13,784 AMD. The right arising from the agreement is subject to state registration.

Գույքի կառավարումԴավթաշեն

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հովհաննես Գալեյանի հետ կնքել համաձայնագիր ` Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.18 շենքի հ.29 ավտոտնակի զբաղեցրած 23,4քմ մակերեսով հողամասի համար 08.08.2005թ. կնքված վարձակալության հ.2886 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

    • Կողմ: Հովհաննես Գալեյանի
    • Կատարող: Ալբերտ Հովասափյանին
    Օբյեկտ
    Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.18 շենքի հ.29 ավտոտնակի
    Կադաստրային ծածկագիր
    22062015-01-0008
    Մակերես
    23.4

    Նոր խմբագրություն հ.2886 · 16-րդ կետը

    08.08.2005թ. կնքված վարձակալության հ.2886 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու

    մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը

  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրում «Գրիգոր Սարգսյանը » բառերը փոխարինել «Հովհաննես Գալեյանը» բառերով.

    Նոր խմբագրություն հ.2886 · պայմանագրում

    «Գրիգոր Սարգսյանը » բառերը փոխարինել «Հովհաննես Գալեյանը» բառերով.

  3. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».

    Լրացում հ.2886 · 16-րդ կետը

    «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».

  4. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը Վարձատուին օտարելու» բառերը.

    Հանում հ.2886 · 5.5 ենթակետից

    «և ամրակայված անշարժ գույքը Վարձատուին օտարելու» բառերը.

  5. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ».

    • Սեփականատեր: Երևան համայնքի
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարանի
    • Սեփականատեր: Վարձատուի
    • Կատարող: Վարձակալի

    Լրացում հ.2886 · 6-րդ կետը

    «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ , ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից , որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:». «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա.Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում, գ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:». «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, 1, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն 5:.

  6. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 13,784 /տասներեք հազար յոթ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ (23,4քմ x 58,908 ՀՀ դրամ x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58,908 ՀՀ դրամ:.

    Նոր խմբագրություն հ.2886 · 8-րդ կետը

    8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 13,784 /տասներեք հազար յոթ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ (23,4քմ x 58,908 ՀՀ դրամ x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58,908 ՀՀ դրամ:.

  7. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

    Նոր խմբագրություն հ.2886 · 9-րդ կետը

    9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

  8. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի
  9. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը
  10. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

    • Կատարող: Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի
    Օբյեկտ
    Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.18 շենքի հ.29 ավտոտնակի
    Կադաստրային ծածկագիր
    22062015-01-0008
    Մակերես
    23.4