Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Սույն որոշումը երկարաձգում է Դավթաշեն վարչական շրջանի ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն ներառում է պայմանագրի փոփոխություններ, ինչպիսիք են վարձակալի անունը փոխելը, դադարեցման ծանուցման ընթացակարգերը թարմացնելը և վարձավճարի կետերը կարգավորելը։ Որոշումը նաև վերապահում է կատարման և հսկողության պատասխանատվություն։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս
Լիազորել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կարեն Բարսեղյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.44 շենքի հ.16 ավտոտնակի զբաղեցրած 27,5քմ մակերեսով հողամասի համար 18.08.2005թ. կնքված վարձակալության հ.3296 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
- Կողմ: Կարեն Բարսեղյան
- Օբյեկտ
- Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.44 շենքի հ.16 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 07082026-01-0200
- Մակերես
- 27.5 m²
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Փոփոխել պայմանագիրը՝ «Սամվել Գալստյանը» բառերը փոխարինելով «Կարեն Բարսեղյանը» բառերով.
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
- Կողմ: Կարեն Բարսեղյան
Նոր խմբագրություն lease agreement No. 3296 dated 18.08.2005 · պայմանագրում
Սամվել Գալստյանը
«Սամվել Գալստյանը» բառերը փոխարինել «Կարեն Բարսեղյանը» բառերով.
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Լրացնել պայմանագրի 16-րդ կետը նոր պարբերությամբ՝ երկարաձգելով պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
- Կողմ: Կարեն Բարսեղյան
Լրացում lease agreement No. 3296 dated 18.08.2005 · 16-րդ կետը
պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Լրացնել պայմանագրի 6-րդ կետը նոր՝ 6.9 և 6.10 ենթակետերով՝ մանրամասնելով միակողմանի հրաժարման ծանուցման եղանակները և հաստատելով դրանց վավերականությունը:
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
- Կողմ: Կարեն Բարսեղյան
Լրացում lease agreement No. 3296 dated 18.08.2005 · 6-րդ կետը
պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ». «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա. Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում, գ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:». «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Վերաշարադրել 8-րդ կետը՝ նշելով տարեկան վարձավճարը 16,200 ՀՀ դրամ և մանրամասնելով մեկ քառակուսի մետրի համար կադաստրային արժեքը:
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
- Կողմ: Կարեն Բարսեղյան
Նոր խմբագրություն lease agreement No. 3296 dated 18.08.2005 · 8-րդ կետը
պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 16,200 /տասնվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ (27,5քմ x 58,908 ՀՀ դրամ x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58,908 ՀՀ դրամ:».
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Վերաշարադրել 9-րդ կետը՝ սահմանելով կադաստրային արժեքի կամ վարձավճարի փոփոխությունների մասին վարձակալին տեղեկացնելու ընթացակարգը և ժամկետները, ինչպես նաև պայմանները, որոնց դեպքում վարձավճարը չի փոփոխվում:
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
- Կողմ: Կարեն Բարսեղյան
Նոր խմբագրություն lease agreement No. 3296 dated 18.08.2005 · 9-րդ կետը
պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»:
- Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
- Կատարող: Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
- Օբյեկտ
- Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.44 շենքի հ.16 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 07082026-01-0200
- Մակերես
- 27.5 m²
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
- Վերահսկող: Ա. Փամբուխչյան
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն Բարսեղյանի դիմումը` Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.44 շենքի հ.16 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 20.03.2019թ. հ.07082026-01-0200 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.44 շենքի հ.16 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,690,086 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
- Լիազորել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կարեն Բարսեղյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.44 շենքի հ.16 ավտոտնակի զբաղեցրած 27,5քմ մակերեսով հողամասի համար 18.08.2005թ. կնքված վարձակալության հ.3296 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
-
պայմանագրում «Սամվել Գալստյանը» բառերը փոխարինել «Կարեն Բարսեղյանը» բառերով.
-
պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:». -
պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ».
«6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
a. Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
b. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
c. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:». -
պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 16,200 /տասնվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ (27,5քմ x 58,908 ՀՀ դրամ x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58,908 ՀՀ դրամ:». -
պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»:
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
-
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
-
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ