Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին

4085-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.27 շենքի հ.13 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետի երկարաձգմանը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին լիազորվում է կնքել համաձայնագիր Գոռ Մեջլումյանի հետ։ Որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա, իսկ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։

Գույքի կառավարումԴավթաշեն

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գոռ Մեջլումյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.27 շենքի հ.13 ավտոտնակի զբաղեցրած 21,7քմ մակերեսով հողամասի համար 19.07.2005թ. կնքված վարձակալության հ.1742/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.

    • Կատարող: Ալբերտ Հովասափյան
    • Կողմ: Գոռ Մեջլումյան
    Օբյեկտ
    Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.27 շենքի հ.13 ավտոտնակ
    Մակերես
    21.7
  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».

    Լրացում վարձակալության հ.1742/6-ՊՓ պայմանագիր · 16-րդ կետ

    Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:

  3. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
  4. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գոռ Մեջլումյանի դիմումը` Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.27 շենքի հ.13 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 23.06.2021թ. հ.12082026-01-0102 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.27 շենքի հ.13 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,717,981 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գոռ Մեջլումյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.27 շենքի հ.13 ավտոտնակի զբաղեցրած 21,7քմ մակերեսով հողամասի համար 19.07.2005թ. կնքված վարձակալության հ.1742/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.
  1. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակու-թյամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ