ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին: Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոզա Կարապետյանի և Արմեն Կարապետյանի դիմումը` 02.07.2026թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.6767 վկայագրով Արմեն Կարապետյանին և 02.07.2026թ. սեփականության իրավունքի հ.6769 վկայագրով Ռոզա Կարապետյանին փոխանցված Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.7 շենքի հ.40 ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.7 շենքի հ.40 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 3,070,434 ՀՀ դրամ:
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս
Լիազորել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռոզա Կարապետյանի և Արմեն Կարապետյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.7 շենքի հ.40 ավտոտնակի զբաղեցրած 39,1քմ մակերեսով հողամասի համար 24.12.2003թ. կնքված վարձակալության հ.9376 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին
- Սեփականատեր: Ռոզա Կարապետյան
- Սեփականատեր: Արմեն Կարապետյան
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
- Օբյեկտ
- Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.7 շենքի հ.40 ավտոտնակի զբաղեցրած հողամաս
- Կադաստրային ծածկագիր
- 9376
- Մակերես
- 39.1 m²
Լրացում 9376 · 16-րդ կետ
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
պայմանագրում «Կարապետյան Վիգեն» բառերը փոխարինել «Կարապետյան Ռոզա և Կարապետյան Արմեն» բառերով
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
Նոր խմբագրություն 9376 · պայմանագրում
Կարապետյան Վիգեն
«Կարապետյան Վիգեն» բառերը փոխարինել «Կարապետյան Ռոզա և Կարապետյան Արմեն» բառերով
- Ակտում փոփոխության կատարումՀողամաս
Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 23,033 /քսաներեք հազար երեսուներեք / ՀՀ դրամ ( 39,1 քմ x 58,908 ՀՀ դրամ x 1% ):Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58,908 ՀՀ դրամ:
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
- Օբյեկտ
- Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.7 շենքի հ.40 ավտոտնակի զբաղեցրած հողամաս
- Կադաստրային ծածկագիր
- 9376
- Մակերես
- 39.1 m²
Նոր խմբագրություն 9376 · 8-րդ կետ
23,033 /քսաներեք հազար երեսուներեք / ՀՀ դրամ ( 39,1 քմ x 58,908 ՀՀ դրամ x 1% )
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Ալբերտ Հովասափյան
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
- Վերահսկող: Ա.Փամբուխչյան
- ԱյլԱյլ
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
- Այլ: Ռոզա Կարապետյան
- Այլ: Արմեն Կարապետյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոզա Կարապետյանի և Արմեն Կարապետյանի դիմումը` 02.07.2026թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.6767 վկայագրով Արմեն Կարապետյանին և 02.07.2026թ. սեփականության իրավունքի հ.6769 վկայագրով Ռոզա Կարապետյանին փոխանցված Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.7 շենքի հ.40 ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.7 շենքի հ.40 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 3,070,434 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
- Լիազորել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռոզա Կարապետյանի և Արմեն Կարապետյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.7 շենքի հ.40 ավտոտնակի զբաղեցրած 39,1քմ մակերեսով հողամասի համար 24.12.2003թ. կնքված վարձակալության հ.9376 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
- պայմանագրում «Կարապետյան Վիգեն» բառերը փոխարինել «Կարապետյան Ռոզա և Կարապետյան Արմեն» բառերով.
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
- «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».
- պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 23,033 /քսաներեք հազար երեսուներեք / ՀՀ դրամ ( 39,1 քմ x 58,908 ՀՀ դրամ x 1% ):Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58,908 ՀՀ դրամ:»:
- Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
- Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246