Extending the term of the land lease agreement and making amendments to it.
Extending the term of the land lease agreement and making amendments to it.
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս
Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Աննա Վասիլյանի, Սյուզան Վասիլյանի, Էլեոնորա Մարկոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ե. Քոչարի փողոց հ.7 շենք, հ.2 ավտոտնակի զբաղեցրած 18,9քմ մակերեսով հողամասի համար 15.01.2004թվականին կնքված վարձակալության հ.169 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը: 1) պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:
- Կողմ: Աննա Վասիլյան
- Կողմ: Սյուզան Վասիլյան
- Կողմ: Էլեոնորա Մարկոսյան
- Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
- Օբյեկտ
- Ե. Քոչարի փողոց հ.7 շենք, հ.2 ավտոտնակի
- Կադաստրային ծածկագիր
- 05082021-01-0277
- Մակերես
- 18.9 m²
Նոր խմբագրություն 169 · 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:
15.01.2004թվականին կնքված վարձակալության հ.169 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին
մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
- Վերահսկող: Ա. ՓԱՄԲՈՒԽչՅԱՆ
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աննա Վասիլյանի, Սյուզան Վասիլյանի և Էլեոնորա Մարկոսյանի դիմումը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ե.Քոչարի փողոց հ.7 շենք, հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.08.2021թ. հ.05082021-01-0277 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Ե.Քոչարի փողոց հ.7 շենք, հ.2 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,737,979 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Աննա Վասիլյանի, Սյուզան Վասիլյանի, Էլեոնորա Մարկոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ե. Քոչարի փողոց հ.7 շենք, հ.2 ավտոտնակի զբաղեցրած 18,9քմ մակերեսով հողամասի համար 15.01.2004թվականին կնքված վարձակալության հ.169 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.
- պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:
- պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
-
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
-
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽչՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246