Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին

4039-ԱՈւժի մեջ է

Որոշումը լիազորում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Ելենա Կուրդիյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ծ.Իսակովի պողոտա, հ.4 շենք, հ.9 ավտոտնակի զբաղեցրած 34.0 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին։ Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։

Գույքի կառավարումԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Ելենա Կուրդիյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ծ.Իսակովի պողոտա, հ.4 շենք, հ.9 ավտոտնակի զբաղեցրած 34.0 քմ մակերեսով հողամասի համար 21.02.2006 թվականին կնքված վարձակալության հ.320 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։

    • Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
    • Կողմ: Ելենա Կուրդիյան
    Օբյեկտ
    Ծ.Իսակովի պողոտա, հ.4 շենք, հ.9 ավտոտնակ
    Մակերես
    34
  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»։

    Լրացում վարձակալության հ.320 պայմանագիր · 18-րդ կետ

    Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը

  3. Կադաստր դիմելու հանձնարարումԱյլ

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

  4. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
  5. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ելենա Կուրդիյանի դիմումը` Ծ.Իսակովի պողոտա, հ.4 շենք, հ.9 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.12.2023թ. հ. 12122023-01-0364 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Ծ. Իսակովի պողոտա, հ.4 շենք, հ.9 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,929,987 ՀՀ դրամ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ելենա Կուրդիյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ծ.Իսակովի պողոտա, հ.4 շենք, հ.9 ավտոտնակի զբաղեցրած 34,0քմ մակերեսով հողամասի համար 21.02.2006 թվականին կնքված վարձակալության հ.320 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.
  1. պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:

  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ