Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

3949-ԱՈւժի մեջ է

Настоящее решение продлевает срок аренды земельного участка, расположенного по адресу: г. Ереван, ул. М. Хоренаци, д. 12, гараж 2, занимаемого Гором Пивазяном. Договор аренды, первоначально заключенный 24.02.1999 г., изменяется для отражения нового арендатора, продления срока до 1 сентября 2031 г. и обновления финансовых и процедурных положений. Годовая арендная плата устанавливается в размере 38 932 драмов РА. Решение также предписывает государственную регистрацию соответствующих прав и возлагает ответственность за его исполнение и контроль.

Գույքի կառավարումԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գոռ Պիվազյանի հետ կնքել համաձայնագիր՝ Մ.Խորենացու հ.12 շենք, հ.2 ավտոտնակի զբաղեցրած 18.15քմ մակերեսով հողամասի համար 24.02.1999 թվականին կնքված վարձակալության ՓԲ-2120 06/1936 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    • Ստացող: Գոռ Պիվազյան
    Օբյեկտ
    Մ.Խորենացու հ.12 շենք, հ.2 ավտոտնակի
    Կադաստրային ծածկագիր
    08052019-01-0175
    Մակերես
    18.15
  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրում «Աննա Եգանյան» բառերը փոխարինել «Գոռ Պիվազյանը» բառերով.

    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    • Ստացող: Գոռ Պիվազյան

    Նոր խմբագրություն PB-2120 06/1936 · պայմանագրում

    Աննա Եգանյան

    «Աննա Եգանյան» բառերը փոխարինել «Գոռ Պիվազյանը» բառերով.

  3. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը».

    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    • Ստացող: Գոռ Պիվազյան

    Լրացում PB-2120 06/1936 · 19-րդ կետը

    Պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը».

  4. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4.Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 214,500 ՀՀ դրամ:»

    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    • Ստացող: Գոռ Պիվազյան

    Նոր խմբագրություն PB-2120 06/1936 · 4-րդ կետը

    Պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4.Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 214,500 ՀՀ դրամ:»

  5. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.6, 7.7, 7.8, և 7.9 ենթակետերով՝ վարձատուի՝ որոշ պայմաններում պայմանագրից հրաժարվելու իրավունքի և ծանուցման կարգի վերաբերյալ:

    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    • Ստացող: Գոռ Պիվազյան

    Լրացում PB-2120 06/1936 · 7-րդ կետը

    Պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.6, 7.7, 7.8, և 7.9 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. «7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից։». «7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:». «7.8 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 7.7-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, hu նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:». «7.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 7.8-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է։».

  6. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 9-րդ կետը շարադրել՝ պարզաբանելով տարեկան վարձավճարը և կադաստրային արժեքը 1քմ-ի համար:

    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    • Ստացող: Գոռ Պիվազյան

    Նոր խմբագրություն PB-2120 06/1936 · 9-րդ կետը

    Պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 38,932 (երեսունութ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ (18,15 քմ x 214 500 ՀՀ դրամ x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 214 500 ՀՀ դրամ:»

  7. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 10-րդ կետը շարադրել՝ պարզաբանելով վարձավճարի չափի փոփոխման կարգը կադաստրային արժեքի կամ վարձավճարի որոշումների փոփոխման դեպքում:

    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    • Ստացող: Գոռ Պիվազյան

    Նոր խմբագրություն PB-2120 06/1936 · 10-րդ կետը

    Պայմանագրի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»

  8. Կադաստր դիմելու հանձնարարումՎարձակալության պայմանագիր

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

    • Կատարող: ՀՀ կադաստրի կոմիտե
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    • Ստացող: Գոռ Պիվազյան
  9. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
  10. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Արմեն Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գոռ Պիվազյանի դիմումը` Մ.Խորենացու հ.12 շենք, հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.05.2019թ. հ.08052019-01-0175 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Մ. Խորենացու հ.12 շենք, հ.2 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,805,462 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գոռ Պիվազյանի հետ կնքել համաձայնագիր՝ Մ.Խորենացու հ.12 շենք, հ.2 ավտոտնակի զբաղեցրած 18.15քմ մակերեսով հողամասի համար 24.02.1999 թվականին կնքված վարձակալության ՓԲ-2120 06/1936 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  1. պայմանագրում «Աննա Եգանյան» բառերը փոխարինել «Գոռ Պիվազյանը» բառերով.
  2. պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը».

  1. պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 214,500 ՀՀ դրամ:»

  1. պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.6, 7.7, 7.8, և 7.9 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
    «7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
    «7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած` պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:».
    «7.8 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 7.7-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
    ա)Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
    բ)Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)` առկայության դեպքում,
    գ)Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:».
    «7.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 7.8-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:».
    5)պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «9. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 38,932 (երեսունութ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ (18,15 քմ x 214 500 ՀՀ դրամ x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 214 500 ՀՀ դրամ:».
    6)պայմանագրի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «10. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր

տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246