Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Սույն որոշումը երկարաձգում է ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը՝ կատարելով մի շարք փոփոխություններ պայմանագրում։ Դրանք ներառում են վարձակալի անվան փոփոխություն, վարձակալության ժամկետի երկարաձգում մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը և վարձատուի կողմից միակողմանի հրաժարվելու և վարձավճարի հաշվարկման վերաբերյալ կետերի փոփոխություն։ Որոշումը նաև պարտադրում է առաջացած իրավունքի պետական գրանցում և վերապահում կատարման և հսկողության պատասխանատվությունը։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարգարիտա Թումանյանի հետ կնքել համաձայնագիր` Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակի զբաղեցրած 24.6քմ մակերեսով հողամասի համար 12.11.1999թ. կնքված հ.2-3115 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները: 1) պայմանագրում «Բաղինյան Մելանյա» բառերը փոխարինել «Թումանյան Մարգարիտա» բառերով. 2) պայմանագր 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը.»
- Կողմ: Մարգարիտա Թումանյան
- Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
- Օբյեկտ
- Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 08062017-01-0157
- Մակերես
- 24.6 m²
Նոր խմբագրություն 2-3115 · 19-րդ կետը
(օրիգինալ ժամկետ)
մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարգարիտա Թումանյանի հետ կնքել համաձայնագիր` Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակի զբաղեցրած 24.6քմ մակերեսով հողամասի համար 12.11.1999թ. կնքված հ.2-3115 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները: 3) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.7, 7.8 և 7.9 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ...
- Կողմ: Մարգարիտա Թումանյան
- Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
- Օբյեկտ
- Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 08062017-01-0157
- Մակերես
- 24.6 m²
Լրացում 2-3115 · 7-րդ կետը
7-րդ կետը
պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.7, 7.8 և 7.9 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ: «7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:». «7.8 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 7.7-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ. ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/` առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:». «7.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 7.8-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:»
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարգարիտա Թումանյանի հետ կնքել համաձայնագիր` Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակի զբաղեցրած 24.6քմ մակերեսով հողամասի համար 12.11.1999թ. կնքված հ.2-3115 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները: 4) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ...
- Կողմ: Մարգարիտա Թումանյան
- Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
- Օբյեկտ
- Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 08062017-01-0157
- Մակերես
- 24.6 m²
Նոր խմբագրություն 2-3115 · 9-րդ կետը
9-րդ կետը
պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ: «9. Հողամասի տարեկան վարձավճարը` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության` կազմում է 22 294 /քսաներկու հազար երկու հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ (24.6քմ x 90628 x 1% ): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 90628 ՀՀ դրամ:
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարգարիտա Թումանյանի հետ կնքել համաձայնագիր` Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակի զբաղեցրած 24.6քմ մակերեսով հողամասի համար 12.11.1999թ. կնքված հ.2-3115 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները: 5) պայմանագրի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ...
- Կողմ: Մարգարիտա Թումանյան
- Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
- Օբյեկտ
- Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 08062017-01-0157
- Մակերես
- 24.6 m²
Նոր խմբագրություն 2-3115 · 10-րդ կետը
10-րդ կետը
պայմանագրի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ: «10. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարգարիտա Թումանյանի հետ կնքել համաձայնագիր` Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակի զբաղեցրած 24.6քմ մակերեսով հողամասի համար 12.11.1999թ. կնքված հ.2-3115 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները: 6) պայմանագրի 16-րդ կետերում՝ «0,25» թիվը փոխարինել «0,05» թվով.
- Կողմ: Մարգարիտա Թումանյան
- Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
- Օբյեկտ
- Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 08062017-01-0157
- Մակերես
- 24.6 m²
Նոր խմբագրություն 2-3115 · 16-րդ կետերում
0,25
0,05
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարգարիտա Թումանյանի հետ կնքել համաձայնագիր` Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակի զբաղեցրած 24.6քմ մակերեսով հողամասի համար 12.11.1999թ. կնքված հ.2-3115 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները: 9) պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ...
- Կողմ: Մարգարիտա Թումանյան
- Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
- Օբյեկտ
- Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 08062017-01-0157
- Մակերես
- 24.6 m²
Նոր խմբագրություն 2-3115 · 4-րդ կետը
4-րդ կետը
պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ: «Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90 628 ՀՀ դրամ:
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջան
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
- Վերահսկող: Ա. Փամբուխչյան
- Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
- Կատարող: ՀՀ Կադաստրի կոմիտե
- Օբյեկտ
- Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 08062017-01-0157
- Մակերես
- 24.6 m²
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարգարիտա Թումանյանի դիմումը՝ Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08062017-01-0157 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմոււմ է 1647657 ՀՀ դրամ.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
- Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարգարիտա Թումանյանի հետ կնքել համաձայնագիր` Գյուլբենկյան փողոց 39ա շենք հ.7 ավտոտնակի զբաղեցրած 24.6քմ մակերեսով հողամասի համար 12.11.1999թ. կնքված հ.2-3115 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
-
պայմանագրում «Բաղինյան Մելանյա» բառերը փոխարինել «Թումանյան Մարգարիտա» բառերով.
-
պայմանագր 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը.».
- պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.7, 7.8 և 7.9 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ
«7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:».
«7.8 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 7.7-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/` առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:».
«7.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 7.8-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:». - պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հողամասի տարեկան վարձավճարը` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության` կազմում է 22 294 /քսաներկու հազար երկու հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ (24.6քմ x 90628 x 1% )։ Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 90628 ՀՀ դրամ:». - պայմանագրի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք
գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:».
6) պայմանագրի 16-րդ կետերում՝ «0,25» թիվը փոխարինել «0,05» թվով.
9) պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90 628 ՀՀ դրամ:».
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ