Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Regarding the extension of the term of the land plot lease agreement and making an amendment to the agreement

4205-ԱՈւժի մեջ է

The decision authorizes the head of the Arabkir administrative district to sign an agreement with "Flesh Service" LLC to extend the lease term of the land plot occupied by the gas station at H. Kochar St. 44/3 until October 1, 2027. The decision also notes that the rights arising from this agreement are subject to state registration. The head of the Arabkir district is responsible for the execution of the decision, and the first deputy mayor oversees its implementation.

Գույքի կառավարումԱրաբկիր

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ՖԼԵՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Հ.Քոչարի փողոց հ.44/3 հասցեում գտնվող բենզալցակայանի զբաղեցրած 66.5քմ մակերեսով հողամասի համար 16.03.2001թ. կնքված վարձակալության հ.3-473 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ լրացումը: 1) պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հոկտեմբեիր 1-ը:»:

    • Կողմ: «ՖԼԵՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ
    Օբյեկտ
    Հ.Քոչարի փողոց հ.44/3
    Կադաստրային ծածկագիր
    13102025-01-0262
    Մակերես
    66.5

    Նոր խմբագրություն հ.3-473 · 19-րդ կետը

    16.03.2001թ. կնքված վարձակալության հ.3-473 պայմանագրի գործողության ժամկետը

    մինչև 2027 թվականի հոկտեմբեիր 1-ը

  2. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի
  3. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ԼՐԱՑՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՖԼԵՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի լ/ա Կարեն Մելիքսեթյանի դիմումը` Հ.Քոչարի փողոց հ.44/3 հասցեում գտնվող բենզալցակայանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13102025-01-0262 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Հ.Քոչարի փողոց հ.44/3 հասցեում գտնվող բենզալցակայանի կադաստրային արժեքը կազմում է 13 267 297 ՀՀ դրամ.

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 318-րդ, 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ՖԼԵՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Հ.Քոչարի փողոց հ.44/3 հասցեում գտնվող բենզալցակայանի զբաղեցրած 66.5քմ մակերեսով հողամասի համար 16.03.2001թ. կնքված վարձակալության հ.3-473 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ լրացումը.

    1. պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
      «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հոկտեմբեիր 1-ը:»:
  2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։

  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

  5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ