Հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին
Որոշումը երկարաձգում է Հալաբյան փողոցի 11/4 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը։ Լիազորվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը՝ կնքել համաձայնագիրը։ Համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման։ Հսկողությունը դրվում է քաղաքապետի առաջին տեղակալի վրա։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սոնյա Գրիգորյանի հետ կնքել համաձայնագիր՝ Հալաբյան փողոցի հ.11/4 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 18.0քմ մակերեսով հողամասի համար, 2003 թվականի հունիսի 18-ին կնքված վարձակալության հ.2399 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:»
- Կողմ: Սոնյա Գրիգորյան
- Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
- Օբյեկտ
- Հալաբյան փողոցի հ.11/4, Երևան
- Կադաստրային ծածկագիր
- 07052024-01-0304
- Մակերես
- 18 m²
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյան
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
- Կադաստր դիմելու հանձնարարումՀամայնքային ակտ
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
- Կատարող: ՀՀ կադաստրի կոմիտե
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սոնյա Գրիգորյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հալաբյան փողոցի հ.11/4 հասցեում գտնվող կրպակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07052024-01-0304 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Հալաբյան փողոցի հ.11/4 հասցեում գտնվող կրպակի կադաստրային արժեքը կազմում է 3,600,543 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սոնյա Գրիգորյանի հետ կնքել համաձայնագիր՝ Հալաբյան փողոցի հ.11/4 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 18.0քմ մակերեսով հողամասի համար, 2003 թվականի հունիսի 18-ին կնքված վարձակալության հ.2399 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:»:
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից, երկամսյա ժամկետում։
-
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
-
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ