Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին

3929-ԱՈւժի մեջ է

Այս որոշումը երկարաձգում է ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը, կատարում է մի քանի փոփոխություններ պայմանագրում և ավտոտնակին տրամադրում նոր հասցե: Վարձակալության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը: Փոփոխությունները ներառում են կառուցապատման, գույքի օտարման և դադարեցման ընթացակարգերին վերաբերող կետերի փոփոխություններ: Տարեկան վարձավճարը սահմանվում է 21,147 ՀՀ դրամ:

Գույքի կառավարումԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՎարձակալության պայմանագիր

    Երկարաձգել Հալաբյան փողոցի հ.22 բ շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 19-ին կնքված վարձակալության հ.3367 պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:

    • Կողմ: Վահրամ Շահբազյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    Օբյեկտ
    Հալաբյան փողոցի հ.22 բ շենքի հարակից տարածքում
    Մակերես
    35.9

    Նոր խմբագրություն lease agreement No. 3367 · 16-րդ կետը

    2005 թվականի օգոստոսի 19-ին կնքված վարձակալության հ.3367 պայմանագրի գործողության ժամկետը

    մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը

  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Փոփոխել վարձակալության հ.3367 պայմանագիրը՝ պայմանագրի 4.2. ենթակետից հանելով «այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն» բառերը:

    • Կողմ: Վահրամ Շահբազյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան

    Հանում lease agreement No. 3367 · պայմանագրի 4.2. ենթակետից

    այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն

    «այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն`» բառերը

  3. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Փոփոխել վարձակալության հ.3367 պայմանագիրը՝ պայմանագրի 4.4 ենթակետից հանելով «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.» բառերը:

    • Կողմ: Վահրամ Շահբազյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան

    Հանում lease agreement No. 3367 · պայմանագրի 4.4 ենթակետից

    իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.

    «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.» բառերը

  4. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Փոփոխել վարձակալության հ.3367 պայմանագիրը՝ պայմանագրի 5.5 ենթակետից հանելով «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը:

    • Կողմ: Վահրամ Շահբազյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան

    Հանում lease agreement No. 3367 · պայմանագրի 5.5 ենթակետից

    և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու

    «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը

  5. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Փոփոխել վարձակալության հ.3367 պայմանագիրը՝ 6-րդ կետը լրացնելով նոր՝ 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, որոնք մանրամասնում են վարձատուի՝ որոշակի պայմաններով, ներառյալ քաղաքաշինական ծրագրերը, պայմանագրից հրաժարվելու իրավունքը և ծանուցման ընթացակարգերը:

    • Կողմ: Վահրամ Շահբազյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան

    Լրացում lease agreement No. 3367 · 6-րդ կետը

    6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով

  6. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Փոփոխել վարձակալության հ.3367 պայմանագրի 8-րդ կետը՝ արտացոլելով տարեկան վարձավճարը և կադաստրային արժեքը մեկ քառակուսի մետրի համար:

    • Կողմ: Վահրամ Շահբազյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան

    Նոր խմբագրություն lease agreement No. 3367 · 8-րդ կետը

    8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 21,147 (քսանմեկ հազար հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ (35.9քմx58,908x1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58,908 ՀՀ դրամ:

    8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 21,147 (քսանմեկ հազար հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ (35.9քմx58,908x1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58,908 ՀՀ դրամ:

  7. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Փոփոխել վարձակալության հ.3367 պայմանագրի 9-րդ կետը՝ պարզաբանելով հողի կադաստրային արժեքի կամ վարձավճարի փոփոխությունների մասին, ինչպես նաև այն պայմանների վերաբերյալ, երբ վարձավճարը չի փոփոխվում, վարձակալին տեղեկացնելու ընթացակարգը և ժամկետները:

    • Կողմ: Վահրամ Շահբազյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան

    Նոր խմբագրություն lease agreement No. 3367 · 9-րդ կետը

    9. «Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

    9. «Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

  8. Հասցեի տրամադրումԱնշարժ գույքի օբյեկտ

    Վահրամ Շահբազյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Կ.Հալաբյան փողոց, հ.24/15» հասցեն:

    • Սեփականատեր: Վահրամ Շահբազյան
    • Կատարող: Երևանի քաղաքապետարան
    Օբյեկտ
    Կ.Հալաբյան փողոց, հ.24/15
  9. Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանումը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունը
    • Կատարող: ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային
    • Կատարող: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանումը
    • Կատարող: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին
    Օբյեկտ
    Կ.Հալաբյան փողոց, հ.24/15
  10. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը
  11. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյանը

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահրամ Շահբազյանի դիմումը` Հալաբյան փողոցի հ.22 բ շենքի հարակից տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 23.08.2005թ. h.1979233 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Հալաբյան փողոցի հ.22 բ շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 2,366,793 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վահրամ Շահբազյանի հետ կնքել համաձայնագիր՝ Հալաբյան փողոցի հ.22 բ շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 35.9քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 19-ին կնքված վարձակալության հ.3367 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  1. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».

  1. պայմանագրի 4.2. ենթակետից հանել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն`» բառերը.

  2. պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.» բառերը.

  3. պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը.

  4. պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
    «6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
    «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
    «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
    ա. Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
    բ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
    գ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
    «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».

  5. պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 21,147 (քսանմեկ հազար հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ (35.9քմx58,908x1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58,908 ՀՀ դրամ:».

  6. պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  1. «Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»:
  2. Վահրամ Շահբազյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Կ.Հալաբյան փողոց, հ.24/15» հասցեն:
  3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համա-պատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
  4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
  5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
  6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
  7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

X

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246