Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

4212-ԱՈւժի մեջ է

Սույն որոշմամբ երկարաձգվում է Համբարձումյան փողոցի հ.2 շենքի հ. 3 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը մինչև 2031 թվականի հոկտեմբերի 1-ը։ Որոշմամբ նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվում պայմանագրում, մասնավորապես՝ փոխվում են կողմերը, հանվում է անշարժ գույքը վարձատուին օտարելու կետը, ավելացվում են պայմանագրից միակողմանի հրաժարվելու պայմանները և ծանուցման եղանակները, ինչպես նաև փոփոխվում է տարեկան վարձավճարի չափը և դրա փոփոխման կարգը։

Գույքի կառավարումԱրաբկիր

Ինչ է որոշվել

  1. Պայմանագրի երկարաձգումՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հայկ Նիկողոսյանի և Աննա Տիխոնովայի հետ կնքել համաձայնագիր՝ Համբարձումյան փողոցի հ.2 շենքի հ. 3 ավտոտնակի զբաղեցրած 35,4քմ մակերեսով հողամասի համար 27.10.2004թ. կնքված վարձակալության հ. 5257 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին։

    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
    • Կողմ: Հայկ Նիկողոսյան
    • Կողմ: Աննա Տիխոնովա
    Օբյեկտ
    Համբարձումյան փողոցի հ.2 շենքի հ. 3 ավտոտնակ
    Մակերես
    35.4
  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրում «Համլետ Նիկողոսյանը» բառերը փոխարինել «Աննա Տիխոնովան և Հայկ Նիկողոսյանը» բառերով։

    Նոր խմբագրություն վարձակալության հ. 5257 պայմանագիր · կողմեր

    Համլետ Նիկողոսյանը

    Աննա Տիխոնովան և Հայկ Նիկողոսյանը

  3. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի հոկտեմբերի 1-ը:»։

    Լրացում վարձակալության հ. 5257 պայմանագիր · 16-րդ կետ

    Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի հոկտեմբերի 1-ը:

  4. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը։

    Հանում վարձակալության հ. 5257 պայմանագիր · 5.5 ենթակետ

    և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու

  5. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:»։

    Լրացում վարձակալության հ. 5257 պայմանագիր · 6-րդ կետ

    6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:

  6. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ. ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/`առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ ` պատվիրված նամակով :»։

    Լրացում վարձակալության հ. 5257 պայմանագիր · 6-րդ կետ

    6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ. ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/`առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ ` պատվիրված նամակով :

  7. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:»։

    Լրացում վարձակալության հ. 5257 պայմանագիր · 6-րդ կետ

    6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:

  8. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հողամասի տարեկան վարձավճարը` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 49356 /քառասունինը հազար երեք հարյուր հիսունվեց/ՀՀ դրամ (35,4քմ x 139425 x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 139425 ՀՀ դրամ:»։

    49 356 դրամ Հողամասի տարեկան վարձավճար

    Նոր խմբագրություն վարձակալության հ. 5257 պայմանագիր · 8-րդ կետ

    8. Հողամասի տարեկան վարձավճարը` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 49356 /քառասունինը հազար երեք հարյուր հիսունվեց/ՀՀ դրամ (35,4քմ x 139425 x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 139425 ՀՀ դրամ:

  9. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»։

    Նոր խմբագրություն վարձակալության հ. 5257 պայմանագիր · 9-րդ կետ

    9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

  10. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 12-րդ կետում «900015211072» թիվը փոխարինել «900035311027» թվով։

    Նոր խմբագրություն վարձակալության հ. 5257 պայմանագիր · 12-րդ կետ

    900015211072

    900035311027

  11. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
  12. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎ ԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ , ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ
ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ Նիկողոսյանի և
Աննա Տիխոնովայի / լ/ա Հայկ Նիկողոսյան/ դիմումը Համբարձումյան փողոցի հ.2 շենքի
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող հ. 3 ավտոտնակի
(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26032015-01--0105
վկայական ) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի
գործողության ժամկետը երկարաձգելու մասին։
Համբարձումյան փողոցի հ.2 շենքի հ. 3 ավտոտնակի կադաստրային արժեքը
կազմում է 2 645 363 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի
49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի
3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 318-րդ, 466-րդ և
468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի
հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն
որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ
    սահմանված կարգով , Երևանի քաղաքապետի անունից, Հայկ Նիկողոսյանի և Աննա
    Տիխոնովայի հետ կնքել համաձայնագիր՝ Համբարձումյան փողոցի հ.2 շենքի հ. 3
    ավտոտնակի զբաղեցրած 35,4քմ մակերեսով հողամասի համար 27.10.2004թ.
    կնքված վարձակալության հ. 5257 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու
    և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով
    պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  1. պայմանագրում «Համլետ Նիկողոսյանը» բառերը փոխարինել «Աննա Տիխոնովան
    և Հայկ Նիկողոսյանը» բառերով.
  2. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ , հետևյալ
    բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի հոկտեմբերի 1-ը:».
3)պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը.
4) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ ,
ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված ` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից , որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած / պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:».
«6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ.
ա ) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/`առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ ` պատվիրված նամակով :».
«6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».
5) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հողամասի տարեկան վարձավճարը ` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության` կազմում է 49356 /քառասունինը հազար երեք հարյուր հիսունվեց/ՀՀ դրամ (35,4քմ x 139425 x 1%)։ Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 139425 ՀՀ դրամ:».

  1. պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան
    քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում)
    դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք
    գրավոր տեղյակ պահել Վարձակալին : Շուկայական արժեքին մոտարկված հողի
    կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի
    չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա
    մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը
    մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է
    պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:».
  2. պայմանագրի 12-րդ կետում «900015211072» թիվը փոխարինել «900035311027»
    թվով.
  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից
    ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ` ՀՀ կադաստրի կոմիտեի
    համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին
    կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ` դրա ուժի
    մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
  3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել
    Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
  4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում
    է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ