Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Որոշում՝ հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

3998-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը երկարաձգում է Կ. Ուլնեցու փողոցի 62 շենքի 16 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն նաև փոփոխում է պայմանագիրը՝ փոխելով վարձակալի անունը, թարմացնելով 16-րդ կետը՝ երկարաձգման վերաբերյալ, հեռացնելով գույքի օտարման մասին կետը, ավելացնելով նոր կետեր (6.8-6.10)՝ մանրամասնելով վարձատուի՝ միակողմանի հրաժարվելու իրավունքը և ծանուցման ընթացակարգերը, վերանայելով 8-րդ կետը՝ տարեկան վարձավճարը սահմանելով 18,126 ՀՀ դրամ և մեկ քառակուսի մետրի համար կադաստրային արժեքը՝ 90.628 ՀՀ դրամ, փոփոխելով 9-րդ կետը՝ վարձավճարի ճշգրտումների և պայմանագրի դադարեցման ծանուցման ժամկետների վերաբերյալ, և ուղղելով 12-րդ կետի համարը։ Որոշումը նաև նշում է, որ արդյունքում առաջացած իրավունքը ենթակա է պետական գրանցման։

Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Կ. Ուլնեցու փողոցի հ.62 շենքի հ.16 ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

    • Ստացող: Քրիստինե Վարդանյան
    • Կատարող: Արտակ Հովակիմյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    Օբյեկտ
    ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, շենք 62, բն. 16
    Մակերես
    20
  2. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրում «Գայանե Միրզոյանը» բառերը փոխարինել «Քրիստինե Վարդանյանը» բառերով:

    Նոր խմբագրություն 3963 · պայմանագրում «Գայանե Միրզոյանը» բառերը փոխարինել «Քրիստինե Վարդանյանը» բառերով

    Գայանե Միրզոյան

    Քրիստինե Վարդանյան

  3. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:

    Լրացում 3963 · պայմանագրի 16-րդ կետը լրացնել, նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը».

    մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը

  4. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու,» բառերը:

    Հանում 3963 · պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու,» բառերը

    և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու

  5. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով՝ վարձատուի՝ որոշ պայմաններում պայմանագրից միակողմանի հրաժարվելու իրավունքի, ծանուցման կարգի և վարձակալի՝ պաշտոնական կայքերը դիտելու պարտավորության վերաբերյալ:

    • Կատարող: Արտակ Հովակիմյան
    • Ստացող: Քրիստինե Վարդանյան
    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան

    Լրացում 3963 · պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. ...

    պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. ...

    6.8. Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա: 6.9. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, hu նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով: 6.10. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:

  6. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 18 126 ՀՀ դրամ: Կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 90.628 ՀՀ դրամ:

    Նոր խմբագրություն 3963 · պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 18 126 /տասնութ հազար մեկ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ /20.0քմ x 90.628 x 1%/: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90.628 ՀՀ դրամ:

    Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 18 126 /տասնութ հազար մեկ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ /20.0քմ x 90.628 x 1%/: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90.628 ՀՀ դրամ:

    18 126 /տասնութ հազար մեկ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ /20.0քմ x 90.628 x 1%/

  7. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Վարձատուն պարտավոր է նախապես գրավոր տեղեկացնել Վարձակալին հողի կադաստրային արժեքի կամ վարձավճարի փոփոխությունների մասին: Վարձավճարի փոփոխությունները ուժի մեջ են մտնում ծանուցումից 15 օր հետո, եթե Վարձակալը վաղաժամկետ չի դադարեցնում պայմանագիրը:

    Նոր խմբագրություն 3963 · պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

    Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

    9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

  8. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրի 12-րդ կետում «900035500041» թիվը փոխարինել «900035500405» թվով:

    Նոր խմբագրություն 3963 · պայմանագրի 12-րդ կետում՝ «900035500041» թիվը փոխարինել «900035500405» թվով:

  9. Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

    • Կատարող: ՀՀ կադաստրի կոմիտե
    Օբյեկտ
    ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, շենք 62, բն. 16

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Քրիստինե Վարդանյանի
դիմումը, Կ.Ուլնեցու փողոցի հ.62 շենքի հ.16 ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության
/օգտագործման/ իրավունքի գրանցման 17.09.2011թ. հ.2846666 վկայական) զբաղեցրած
հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը
երկարաձգելու մասին:
Կ. Ուլնեցու փողոցի հ.62 շենքի հ.16 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է
1.720.534 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի
49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի
3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ
հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով,
Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ
    Հովակիմյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից,
    Քրիստինե Վարդանյանի հետ կնքել համաձայնագիր՝ Կ. Ուլնեցու փողոցի հ.62 շենքի հ.16
    ավտոտնակի զբաղեցրած 20.0քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի
    1-ին կնքված հողամասի վարձակալության հ.3963 պայմանագրի գործողության ժամկետը
    երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով
    պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  1. պայմանագրում «Գայանե Միրզոյանը» բառերը փոխարինել «Քրիստինե Վարդանյանը»
    բառերով.

  2. պայմանագրի 16-րդ կետը լրացնել, նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
    «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության
    ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը».

  3. պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին
    օտարելու,» բառերը.

  4. պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
    «6.8. Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
    «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
    ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
    բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
    գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
    «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».

  5. պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 18 126 /տասնութ հազար մեկ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ /20.0քմ x 90.628 x 1%/: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90.628 ՀՀ դրամ:».

  6. պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է

կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:».

  1. պայմանագրի 12-րդ կետում՝ «900035500041» թիվը փոխարինել «900035500405» թվով:
  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
  4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

X

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246