Հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին
Որոշումը լիազորում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին՝ Կարինե Ալվրցյանի հետ կնքել համաձայնագիր՝ երկարաձգելու Զ. Քանաքեռցու փողոցի հ.54/4 շենքի հ.16 ավտոտնակի զբաղեցրած 26.3քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Պայմանագրում կփոխարինվի «Տիգրան Գասպարյանը» բառերը «Կարինե Ալվրցյանը» բառերով և կավելացվի նոր պարբերություն՝ պայմանագրի երկարաձգման մասին։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին՝ Կարինե Ալվրցյանի հետ կնքել համաձայնագիր՝ Զ. Քանաքեռցու փողոցի հ.54/4 շենքի հ.16 ավտոտնակի զբաղեցրած 26.3քմ մակերեսով հողամասի համար կնքված վարձակալության հ.2961 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։
- Կատարող: Արտակ Հովակիմյան
- Կողմ: Կարինե Ալվրցյան
- Օբյեկտ
- Զ. Քանաքեռցու փողոցի հ.54/4 շենքի հ.16 ավտոտնակ
- Մակերես
- 26.3 m²
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Կատարել փոփոխություն վարձակալության պայմանագրում՝ «Տիգրան Գասպարյանը» բառերը փոխարինելով «Կարինե Ալվրցյանը» բառերով։
Նոր խմբագրություն վարձակալության պայմանագիր · պայմանագրում
Տիգրան Գասպարյանը
Կարինե Ալվրցյանը
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Լրացնել պայմանագրի 16-րդ կետը նոր պարբերությամբ՝ «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը» բովանդակությամբ։
Լրացում վարձակալության պայմանագիր · 16-րդ կետ
Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը
- Կատարման հանձնարարումԱյլ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
- Վերահսկող: Ա. Փամբուխչյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Ալվրցյանի դիմումը, Զ. Քանաքեռցու փողոցի հ.54/4 շենքի հ.16 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03052021-01-0165 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Զ. Քանաքեռցու փողոցի հ.54/4 շենքի հ.16 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1.477.253 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կարինե Ալվրցյանի հետ կնքել համաձայնագիր՝ Զ. Քանաքեռցու փողոցի հ.54/4 շենքի հ.16 ավտոտնակի զբաղեցրած 26.3քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի հունիսի 24-ին կնքված հողամասի վարձակալության հ.2961 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
- պայմանագրում «Տիգրան Գասպարյանը» բառերը փոխարինել «Կարինե Ալվրցյանը» բառերով.
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել, նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246