Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

4166-ԱՈւժի մեջ է

The document extends the lease agreement for a land plot occupied by garage No. 12 at building No. 11 on Kievyan Street. The lease term is extended until September 1, 2031. Amendments are made to the contract regarding notification procedures for unilateral termination and the annual rent amount. The annual rent is set at 76,684 AMD. The decision also instructs the head of the Arabkir administrative district to sign the agreement and designates the first deputy mayor for oversight.

Հող և կադաստրԱրաբկիր

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Մասիս Մայք Բաղդասարյանի հետ կնքել համաձայնագիր ` Կիևյան փողոցի հ.11 շենքի թիվ 12 ավտոտնակի զբաղեցրած 55 քմ մակերեսով հողամասի համար 22.08.2005թ. կնքված հ.6104 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

    • Ստացող: Մասիս Մայք Բաղդասարյանի
    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջանի
    Օբյեկտ
    Կիևյան փողոցի հ.11 շենքի թիվ 12 ավտոտնակի
    Կադաստրային ծածկագիր
    18122019-01-0275
    Մակերես
    55

    Լրացում հ.6104 · 16-րդ կետը

    «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:.»

  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.

    • Ստացող: Մասիս Մայք Բաղդասարյանի

    Նոր խմբագրություն հ.6104 · 6-րդ կետը

    6-րդ կետը լրացնել նոր՝ 6.9 և 6.10 ենթակետերով

    «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ . ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ ` պատվիրված նամակով:. «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:.»

  3. Ակտում փոփոխության կատարումՀողամաս

    պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    • Ստացող: Մասիս Մայք Բաղդասարյանի
    Օբյեկտ
    Կիևյան փողոցի հ.11 շենքի թիվ 12 ավտոտնակի
    Կադաստրային ծածկագիր
    18122019-01-0275
    Մակերես
    55

    76 684 դրամ Հողամասի տարեկան վարձավճարը

    Նոր խմբագրություն հ.6104 · 8-րդ կետը

    8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    8. Հողամասի տարեկան վարձավճարը` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության` կազմում է 76684/յոթանասուվեց հազար վեց հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ (55քմ x 139425 x 1%)։ Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 139425 ՀՀ դրամ:.

  4. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    • Ստացող: Մասիս Մայք Բաղդասարյանի

    Նոր խմբագրություն հ.6104 · 9-րդ կետը

    9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման(պայմանագրից հրաժարվելու) մասին:.

  5. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Կատարող: Երևանի Արաբկիր վարչական շրջանի
  6. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա.Փամբուխչյանը