Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

3954-ԱՈւժի մեջ է

Որոշումը երկարաձգում է ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը։ Մայիսի 9-ի փողոցի հ.13 շենքի հ.5 ավտոտնակի զբաղեցրած 23.0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Լիազորվում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը Լարիսա Արոյանցի հետ կնքել համաձայնագիր։ Համաձայնագրից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման։ Որոշման կատարումը դրվում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա, իսկ հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի վրա։

Գույքի կառավարումՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Լարիսա Արոյանցի հետ կնքել համաձայնագիր` Մայիսի 9-ի փողոցի հ.13 շենքի հ.5 ավտոտնակի զբաղեցրած 23.0քմ մակերեսով հողամասի համար, 09.08.2005թ. կնքված վարձակալության հ.4232 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին, լրացնելով պայմանագրի 16-րդ կետը նոր պարբերությամբ՝ «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:

    • Ստացող: Լարիսա Արոյանց
    • Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջան
    Օբյեկտ
    Մայիսի 9-ի փողոց, շենք 13, բն. 5, Երևան, Հայաստան
    Կադաստրային ծածկագիր
    05052021-01-0173
    Մակերես
    23

    Լրացում lease agreement No. 4232 dated 09.08.2005 · 16-րդ կետը

    Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

    Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:

  2. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Շենգավիթ վարչական շրջան
  3. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Արմեն Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լարիսա Արոյանցի դիմումը` Մայիսի 9-ի փողոցի հ.13 շենքի հ.5 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N05052021-01-0173 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Մայիսի 9-ի փողոցի հ.13 շենքի հ.5 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1 552 088 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Լարիսա Արոյանցի հետ կնքել համաձայնագիր` Մայիսի 9-ի փողոցի հ.13 շենքի հ.5 ավտոտնակի զբաղեցրած 23.0քմ մակերեսով հողամասի համար, 09.08.2005թ. կնքված վարձակալության հ.4232 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին.
  1. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»:

  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

  3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246