ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշումը երկարաձգում է Զ. Անդրանիկի փողոց 44 շենք, հ. 11 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին լիազորվել է կնքել համաձայնագիրը։ Համաձայնագրից բխող իրավունքը ենթակա է պետական գրանցման։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս
Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Էլիզա Թադևոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Զ. Անդրանիկի փողոց 44 շենք, հ. 11 ավտոտնակի զբաղեցրած 27,5 քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված վարձակալության հ.3064 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը. 1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:
- Կողմ: Էլիզա Թադևոսյան
- Կատարող: Երևան քաղաքի
- Օբյեկտ
- Զ. Անդրանիկի փողոց 44 շենք, հ. 11 ավտոտնակի
- Կադաստրային ծածկագիր
- 11062021-01-0166
- Մակերես
- 27.5 m²
Նոր խմբագրություն lease agreement #3064 · 16-րդ կետը
Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Սաշա Կատվալյան
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
- Վերահսկող: Ա. Փամբուխչյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էլիզա Թադևոսյանի դիմումը` Զ. Անդրանիկի փողոց 44 շենք, հ. 11 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11062021-01-0166 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին:
Զ. Անդրանիկի փողոց 44 շենք, հ. 11 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,827,227 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Էլիզա Թադևոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Զ. Անդրանիկի փողոց 44 շենք, հ. 11 ավտոտնակի զբաղեցրած 27,5 քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված վարձակալության հ.3064 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»:
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
-
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
-
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ