Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Որոշում՝ հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

3860-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը երկարաձգում է ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Փոփոխություններ են կատարվում պայմանագրում՝ փոխելով վարձակալի անունը, ավելացնելով վարձատուի՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու իրավունքի վերաբերյալ դրույթներ և ճշգրտելով տարեկան վարձավճարը։ Որոշումը նաև պարտադրում է համաձայնագրից բխող իրավունքների պետական գրանցում։ Որոշման կատարումը վստահված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, իսկ հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալին։

Գույքի կառավարումՄալաթիա-Սեբաստիա

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Երկարաձգել Զ. Անդրանիկի փողոց, 58 շենք հ. 11 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը

    • Կողմ: Միշա Հովհաննիսյան
    • Կատարող: Սաշա Կատվալյան
    Օբյեկտ
    Զ. Անդրանիկի փողոց, 58 շենք հ. 11 ավտոտնակ
    Կադաստրային ծածկագիր
    1261/07-Մ/Ս
    Մակերես
    19.2
  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Փոխարինել պայմանագրում «Նազարյան Սիլվա» բառերը «Միշա Հովհաննիսյան» բառերով

    Նոր խմբագրություն 1261/07-Մ/Ս · պայմանագրում «Նազարյան Սիլվա» բառերը

    Նազարյան Սիլվա

    Միշա Հովհաննիսյան

  3. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Լրացնել պայմանագրի 16-րդ կետը նոր պարբերությամբ՝ «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը» բովանդակությամբ

    Լրացում 1261/07-Մ/Ս · պայմանագրի 16-րդ կետը

    պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը

  4. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Հանել պայմանագրի 5.5. ենթակետից «և ամրակայված անշարժ գույքը « Վարձատուին» օտարելու,» բառերը

    Հանում 1261/07-Մ/Ս · պայմանագրի 5.5. ենթակետից

    և ամրակայված անշարժ գույքը «Վարձատուին» օտարելու

  5. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Լրացնել պայմանագրի 6-րդ կետը նոր` 6.7., 6.8. և 6.9. ենթակետերով՝ վարձատուի՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու իրավունքի, ծանուցման կարգի և վարձակալի՝ նշված կայքերը դիտելու պարտավորության վերաբերյալ

    Լրացում 1261/07-Մ/Ս · պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7., 6.8. և 6.9. ենթակետերով

    պայմանագրի 6-րդ կետը

    6.7.Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն` Վարձատուի դիմումի հիման վրա: 6.8. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.7-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ, ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով: 6.9. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:

  6. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Շարադրել պայմանագրի 8-րդ կետը՝ սահմանելով, որ հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 7352 ՀՀ դրամ՝ 19,2 քմ x 38290 ՀՀ դրամ x 1% հաշվարկով

    Նոր խմբագրություն 1261/07-Մ/Ս · պայմանագրի 8-րդ կետը

    Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 1,539,276 ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 38290 դրամ:

    Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 7352 /յոթ հազար երեք հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ /19,2 քմ x 38290 ՀՀ դրամ x 1%/: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 38290 դրամ:

  7. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Շարադրել պայմանագրի 9-րդ կետը՝ սահմանելով հողի կադաստրային արժեքի կամ վարձավճարի փոփոխությունների մասին վարձակալին ծանուցելու կարգը և այդ փոփոխությունների կիրառման պայմանները

    Նոր խմբագրություն 1261/07-Մ/Ս · պայմանագրի 9-րդ կետը

    պայմանագրի 9-րդ կետը

    Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

  8. Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

    • Դիմող: Միշա Հովհաննիսյան
    Օբյեկտ
    Զ. Անդրանիկի փողոց, 58 շենք հ. 11 ավտոտնակ
    Կադաստրային ծածկագիր
    1261/07-Մ/Ս
    Մակերես
    19.2
  9. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Սաշա Կատվալյան
  10. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Արմեն Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միշա Հովհաննիսյանի դիմումը` Զ. Անդրանիկի փողոց, 58 շենք հ. 11 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04062020-01-0113 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

Զ. Անդրանիկի փողոց, 58 շենք հ. 11 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,539,276 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Միշա Հովհաննիսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Զ.Անդրանիկի փողոց, 58 շենք հ. 11 ավտոտնակի զբաղեցրած 19,2քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի հուլիսի 19-ին կնքված վարձակալության հ. 1261/07-Մ/Ս պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

    1. պայմանագրում «Նազարյան Սիլվա» բառերը փոխարինել «Միշա Հովհաննիսյան» բառերով

    2. պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը».

  1. պայմանագրի 5.5. ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը «Վարձատուին» օտարելու,» բառերը.
  2. պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7., 6.8. և 6.9. ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
    «6.7.Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն՝ Վարձատուի դիմումի հիման վրա:».
    «6.8. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.7-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ,
    ա)Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
    բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
    գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
    «6.9. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».
  3. պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «8. Հողամասի տարեկան վարձավճարը` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության` կազմում է 7352 /յոթ հազար երեք հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ /19,2 քմ x 38290 ՀՀ դրամ x 1%/: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 38290 դրամ:».
  4. պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք

գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»։

  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

  3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

  4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246