Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին
Որոշումը լիազորում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Հայաստան Գասպարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ծովակալ Իսակովի պողոտայի հ.52/5 շենքի, հ. 22 ավտոտնակի զբաղեցրած 47.0 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը երկարաձգելու և պայմանագրի 16-րդ կետը լրացնելու մասին։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին՝ Հայաստան Գասպարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ծովակալ Իսակովի պողոտայի հ.52/5 շենքի, հ. 22 ավտոտնակի զբաղեցրած 47.0 քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 23-ին կնքված վարձակալության հ. 3773 պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը երկարաձգելու մասին։
- Կատարող: Սաշա Կատվալյան
- Կողմ: Հայաստան Գասպարյան
- Օբյեկտ
- Ծովակալ Իսակովի պողոտայի հ.52/5 շենքի, հ. 22 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 18102021-01-0062
- Մակերես
- 47 m²
- Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր
Լրացնել վարձակալության պայմանագրի 16-րդ կետը նոր պարբերությամբ՝ «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:» բովանդակությամբ։
Լրացում վարձակալության հ. 3773 պայմանագիր · 16-րդ կետ
Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
- Վերահսկող: Ա. Փամբուխչյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստան Գասպարյանի դիմումը` Ծովակալ Իսակովի պողոտայի հ.52/5 շենքի, հ. 22 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 18102021-01-0062 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին:
Ծովակալ Իսակովի պողոտայի հ.52/5 շենքի, հ. 22 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 2,242,130 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Հայաստան Գասպարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ծովակալ Իսակովի պողոտայի հ.52/5 շենքի, հ. 22 ավտոտնակի զբաղեցրած 47,0 քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 23-ին կնքված վարձակալության հ. 3773 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:».
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
-
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
-
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ