Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին
Որոշումը երկարաձգում է Զ. Անդրանիկի փողոց 20 շենք, հ.13 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն նաև փոխում է նախկին վարձակալի անունը Գագիկ Բարսեղյանից Մարիամ Վարդանյան։ Լիազորվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը ստորագրել համաձայնագիրը, իսկ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կհսկի դրա կատարումը։ Համաձայնագրից բխող իրավունքը ենթակա է պետական գրանցման։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս
Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարիամ Վարդանյանի հետ կնքել համաձայնագիր՝ Զ. Անդրանիկի փողոց 20 շենք, հ.13 ավտոտնակի զբաղեցրած 17,4 քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 22-ին կնքված վարձակալության հ.3747 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում «Բարսեղյան Գագիկ» բառերը փոխարինել «Մարիամ Վարդանյան» բառերով և պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը.»:
- Կողմ: Մարիամ Վարդանյան
- Կատարող: Սաշա Կատվալյան
- Օբյեկտ
- Զ. Անդրանիկի փողոց 20 շենք, հ.13 ավտոտնակ
- Կադաստրային ծածկագիր
- 19072021-01-0282
- Մակերես
- 17.4 m²
Լրացում lease agreement #3747 · 16-րդ կետը
Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը.
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
- Վերահսկող: Արմեն Փամբուխչյան
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Սաշա Կատվալյան
- Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարիամ Վարդանյանի դիմումը` Զ. Անդրանիկի փողոց 20 շենք, հ.13 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19072021-01-0282 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին:
Զ. Անդրանիկի փողոց 20 շենք, հ. 13 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,598,561 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարիամ Վարդանյանի հետ կնքել համաձայնագիր՝ Զ. Անդրանիկի փողոց 20 շենք, հ.13 ավտոտնակի զբաղեցրած 17,4 քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 22-ին կնքված վարձակալության հ.3747 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
- պայմանագրում «Բարսեղյան Գագիկ» բառերը փոխարինել «Մարիամ Վարդանյան» բառերով
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը.»:
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246