Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

4008-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերաբերում է Նար-Դոսի փողոցի հ.9/2 հասցեում գտնվող խորտկարանի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետի երկարաձգմանը և դրանում փոփոխություններ կատարելուն։ Փոփոխությունները ներառում են վարձակալների անվանման ճշգրտում, պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգում մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը, և տարեկան վարձավճարի չափի ու հաշվարկման կարգի վերանայում։

Գույքի կառավարումԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Կատարման հանձնարարումՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Հայկ և Աշոտ Ղազարյանների հետ կնքել համաձայնագիր՝ Նար-Դոսի փողոցի հ.9/2 հասցեում գտնվող խորտկարանի զբաղեցրած 41,7 քմ մակերեսով հողամասի համար 22.08.2005թ. կնքված վարձակալության հ.18814 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին։

    • Կատարող: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
    • Կողմ: Հայկ Ղազարյան
    • Կողմ: Աշոտ Ղազարյան
  2. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրում «Հայկ և Արմեն Ղազարյանները» բառերը փոխարինել «Հայկ և Աշոտ Ղազարյանները» բառերով։

    Նոր խմբագրություն վարձակալության հ.18814 պայմանագիր

    Հայկ և Արմեն Ղազարյանները

    Հայկ և Աշոտ Ղազարյանները

  3. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը» բովանդակությամբ։

    Լրացում վարձակալության հ.18814 պայմանագիր · 18-րդ կետ

    Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը:

  4. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության՝ կազմում է 226 751 ՀՀ դրամ (41,7 քմ x 90 628 ՀՀ դրամ x 2%) x 3 գործակից: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90 628 ՀՀ դրամ:»։

    Նոր խմբագրություն վարձակալության հ.18814 պայմանագիր · 8-րդ կետ

    Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության՝ կազմում է 226 751 (երկու հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ (41,7 քմ x 90 628 ՀՀ դրամ x 2%) x 3 գործակից: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90 628 ՀՀ դրամ:

  5. Ակտում փոփոխության կատարումՀամայնքային ակտ

    Պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»։

    Նոր խմբագրություն վարձակալության հ.18814 պայմանագիր · 9-րդ կետ

    Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:

  6. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
  7. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№______ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ և Աշոտ Ղազարյանների դիմումը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նար-Դոսի փողոցի հ.9/2 հասցեում գտնվող խորտկարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.07.2026թ. հ.10072026-01-0133 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Նար-Դոսի փողոցի հ.9/2 հասցեում գտնվող խորտկարանի կադաստրային արժեքը կազմում է 10,030,780 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ. 1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հայկ և Աշոտ Ղազարյանների հետ կնքել համաձայնագիր՝ Նար-Դոսի փողոցի հ.9/2 հասցեում գտնվող խորտկարանի զբաղեցրած 41,7 քմ մակերեսով հողամասի համար 22.08.2005թ. կնքված վարձակալության h.18814 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  1. պայմանագրում «Հայկ և Արմեն Ղազարյանները» բառերը փոխարինել «Հայկ և Աշոտ Ղազարյանները» բառերով.
  2. պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը:».

  1. պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության՝ կազմում է 226 751 (երկու հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ (41,7 քմ x 90 628 ՀՀ դրամ x 2%) x 3 գործակից: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90 628 ՀՀ դրամ:».

  1. պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»:

  1. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
  3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
  4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ