Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Extension of the term of the lease agreement for the land plot and making amendments and additions to the agreement

3820-ԱՈւժի մեջ է

The decision extends the lease agreement for the land plot occupied by the garage at 2/47 Rubinyants Street until September 1, 2031, and amends the agreement to reflect Marat Davtyan as the lessee. The execution and oversight of this decision are entrusted to the head of the Kanaker-Zeytun administrative district and the first deputy mayor, respectively.

Հող և կադաստրՔանաքեռ-Զեյթուն

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարատ Դավթյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ռուբինյանց փողոցի հ.2/47 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 28.0քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 19-ին կնքված հողամասի վարձակալության հ.4654 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն և լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը: 1) պայմանագրում «Անահիտ Մովսեսյանը» բառերը փոխարինել «Մարատ Դավթյանը» բառերով. 2) պայմանագրի 16-րդ կետը լրացնել, նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը»

    • Կողմ: Մարատ Դավթյան
    • Կատարող: Արտակ Հովակիմյան
    Օբյեկտ
    Ռուբինյանց փողոցի հ.2/47
    Մակերես
    28

    Նոր խմբագրություն հողամասի վարձակալության հ.4654 պայմանագիր · 16-րդ կետը

    մինչև 2005 թվականի օգոստոսի 19-ը (պայմանագրի գործողության ժամկետը)

    մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը

  2. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Արտակ Հովակիմյան
  3. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Ա. Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարատ Դավթյանի դիմումը՝ Ռուբինյանց փողոցի հ.2/47 հասցեում գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08112023-01-0020 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Ռուբինյանց փողոցի հ.2/47 հասցեում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1.784.353 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարատ Դավթյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ռուբինյանց փողոցի հ.2/47 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 28.0քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 19-ին կնքված հողամասի վարձակալության հ.4654 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն և լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.

    1. պայմանագրում «Անահիտ Մովսեսյանը» բառերը փոխարինել «Մարատ Դավթյանը» բառերով.
    2. պայմանագրի 16-րդ կետը լրացնել, նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
      «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը».
  2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

  4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:

  5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
    X
    ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽչՅԱՆ
    Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246