Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին

3906-ԱՈւժի մեջ է

Настоящее решение продлевает срок действия договора аренды земельного участка, занимаемого гаражом по адресу: ул. С. Закяна, 1-й пер., д. 1, кв. 10, Ереван. Срок аренды продлен до 1 сентября 2031 года. Решение также предусматривает внесение изменений в договор, включая обновление имени арендатора, и отмечает, что права подлежат государственной регистрации. Главе административного района Кентрон поручено заключить договор, а контроль за исполнением возложен на первого заместителя мэра.

Գույքի կառավարումԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ալվարդ Մինասյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ս. Զաքյան փողոց 1-ին նրբանցք հ.1 շենք, հ.10 ավտոտնակի զբաղեցրած 15,2քմ մակերեսով հողամասի համար 26.07.2005 թվականին կնքված վարձակալության h.4127 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը. 1)պայմանագրում «Մագթաղյան Վալերյանը» բառերը փոխարինել «Ալվարդ Մինասյանը» բառերով. 2)պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»:

    • Ստացող: Ալվարդ Մինասյան
    • Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջան
    • Կողմ: Ալվարդ Մինասյան
    Օբյեկտ
    Ս. Զաքյան փողոց 1-ին նրբանցք հ.1 շենք, հ.10 ավտոտնակ, Երևան, Հայաստան
    Կադաստրային ծածկագիր
    21042026-01-0146
    Մակերես
    15.2

    Նոր խմբագրություն lease agreement h.4127 · 18-րդ կետը

    վարձակալության պայմանագրի գործողության ժամկետ

    մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը

  2. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:

    • Կատարող: Երևանի Կենտրոն վարչական շրջան
  3. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

    • Վերահսկող: Արմեն Փամբուխչյան

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալվարդ Մինասյանի դիմումը` Ս.Զաքյան փողոց 1-ին նրբանցք հ.1 շենք, հ.10 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.04.2026թ. հ.21042026-01-0146 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Ս. Զաքյան փողոց 1-ին նրբանցք հ.1 շենք, հ.10 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,652,664 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.

  1. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ալվարդ Մինասյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ս. Զաքյան փողոց 1-ին նրբանցք հ.1 շենք, հ.10 ավտոտնակի զբաղեցրած 15,2քմ մակերեսով հողամասի համար 26.07.2005 թվականին կնքված վարձակալության h.4127 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.

    1. պայմանագրում «Մագթաղյան Վալերյանը» բառերը փոխարինել «Ալվարդ Մինասյանը» բառերով.

    2. պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

    «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»:

  2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246