Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին
Երկարաձգվում է Շ.Կուրղինյան փողոցի 3/5 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը։ Լիազորվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը կնքել համաձայնագիրը։ Հսկողությունը վերապահվում է քաղաքապետի առաջին տեղակալին։
Ինչ է որոշվել
- Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս
Շ.Կուրղինյան փողոց հ.3/5 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 9,61քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 16-ին կնքված վարձակալության հ. 3383 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը։
- Կողմ: Գևորգ Գրիգորյան
- Կատարող: Սաշա Կատվալյան
- Օբյեկտ
- Շ.Կուրղինյան փողոց հ.3/5
- Կադաստրային ծածկագիր
- 17032025-01-0015
- Մակերես
- 9.61 m²
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
- Կատարող: Սաշա Կատվալյան
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
- Վերահսկող: Արմեն Փամբուխչյան
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Գրիգորյանի դիմումը` Շ.Կուրղինյան փողոց հ.3/5 հասցեում գտնվող կրպակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 17032025-01-0015 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Շ.Կուրղինյան փողոց հ.3/5 հասցեում գտնվող կրպակի կադաստրային արժեքը կազմում է 1,538,449 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածով.
-
Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գևորգ Գրիգորյանի հետ կնքել համաձայնագիր` Շ.Կուրղինյան փողոց հ.3/5 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 9,61քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 16-ին կնքված վարձակալության հ. 3383 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու ու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը.
- պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը»:
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246