Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Որոշում՝ հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

3956-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը երկարաձգում է Երևան քաղաքի Շինարարների փողոցի 29 շենքի 2 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Կատարվում են մի շարք փոփոխություններ պայմանագրում, այդ թվում՝ փոխվում է վարձակալի անունը, ավելացվում են դրույթներ վարձատուի՝ որոշակի հանգամանքներում պայմանագրից միակողմանի հրաժարվելու վերաբերյալ, ինչպես նաև վարձավճարի հաշվարկման և ծանուցման ընթացակարգերը։ Որոշումը լիազորում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին ստորագրել լրացուցիչ համաձայնագիրը և նշվում է, որ համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման։

Գույքի կառավարումԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. Վարձակալության ժամկետի երկարաձգումՀողամաս

    Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Ռուզաննա Հարությունյանի հետ կնքել համաձայնագիր՝ Շինարարների փողոցի հ.29 շենքի հ.2 ավտոտնակի զբաղեցրած 15,6քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված վարձակալության հ.3797 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

    • Սեփականատեր: Երևանի քաղաքապետարան
    • Ստացող: Ռուզաննա Հարությունյան
    Օբյեկտ
    Շինարարների փողոցի հ.29 շենքի հ.2 ավտոտնակ, Երևան
    Կադաստրային ծածկագիր
    22012016-01-0123
    Մակերես
    15.6
  2. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրում «Սեդա Թարոսյան» բառերը փոխարինել «Ռուզաննա Հարությունյան» բառերով:

    Նոր խմբագրություն lease agreement No. 3797 · պայմանագրում

    Սեդա Թարոսյան

    «Սեդա Թարոսյան» բառերը փոխարինել «Ռուզաննա Հարությունյան» բառերով

  3. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»

    Լրացում lease agreement No. 3797 · 16-րդ կետը

    Պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»

  4. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը:

    Հանում lease agreement No. 3797 · 5.5 ենթակետից

    և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու

  5. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով՝ վարձատուի՝ որոշ պայմանների դեպքում պայմանագրից միակողմանի հրաժարվելու իրավունքի, ծանուցման եղանակների և վարձակալի կողմից այդ եղանակների հաստատման վերաբերյալ:

    Լրացում lease agreement No. 3797 · 6-րդ կետը

    Պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. 6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա: 6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա. Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝առկայության դեպքում, գ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով: 6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.amև www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:

  6. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 8-րդ կետը շարադրել՝ սահմանելով հողամասի տարեկան վարձավճարը 5,973 ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով հ.463-Ն որոշումը, և նշելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:

    Նոր խմբագրություն lease agreement No. 3797 · 8-րդ կետը

    8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 5,973 (հինգ հազար ինը հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ (15.6քմ x 38,290 x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 38,290 ՀՀ դրամ:

  7. Ակտում փոփոխության կատարումՎարձակալության պայմանագիր

    Պայմանագրի 9-րդ կետը շարադրել՝ սահմանելով կադաստրային արժեքի կամ վարձավճարի չափի փոփոխման դեպքում վարձավճարի փոփոխության կարգը, ներառյալ ծանուցման ժամկետները և վարձավճարի չփոփոխման պայմանները:

    Նոր խմբագրություն lease agreement No. 3797 · 9-րդ կետը

    9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին: